Միջազգային հանրությունն ու համաշխարհային մամուլը հաջորդ անգամ Հայաստանի մասին այսքան շատ կխոսա մեկ էլ այն դեպքում, երբ Արցախի անկախությունը ճանաչելու գործընթաց սկսենք: Վստահ եմ' նույն արդյունքը կունենանք: Եթե ոչ ավելին:

 

Ցեղասպանության 100-րդ տարելիցի միջոցառումներն ի թիվս այլ հարցերի նաև հստակ ցույց տվեցին, թե ինչպես է աշխարհն ընկալում մեր քաղաքական ձգտումները: Շատ լավ երևաց, թե թրքական աշխարհի դեմ պայքարում միջազգային աջակցության ինչ ակնկալիքներ կարող ենք ունենալ:

 

Այս ամենը պետք է հաշվի առնել ու դնել մեր արտաքին քաղաքականության հիմքում: Փորձը ցույց տվեց, որ հստակ ձևակերպված պահանջները լավ էլ բավարարվում են:

 

Հրանտ Մելիք-Շահնազարյան