Իսրայելական "Կաթալիստ" թերթի տվյալներով Սև ծովի ռումինական գոտում դեռ 2009 թ. հայտնաբերվել են ահռելի մեծ գազի պաշարներ...Այդ մասին հայտարարել է էներգետիկ ոլորտում հայտնի Wood Mackenzie-ի ներկայացուցիչը...Ըստ մասնագետների Ռումինիայի ափից 170 կմ. հեռավորության վրա գտնվող "Դոմինո-1" հանքի պաշարները գնահատվել են 42-85 ՄԻԼԻԱՐԴ խորանարդ մետր ԳԱԶ...Այդ հանքավայրում մեծ ներդրումներ է արել ամերիկյան Eхxon Mobile-ը,որը խոսում է այն մասին,որ հանքավայրը ԻՐՈՔ ունի մեծ պաշարներ...

 

Ըստ Wood Mackenzie-ի մասնագետ Քրիստոֆեր Մերեդիթի այդ հանքի օգտագործման մեկնարկից Ռումինիան ՕՐԱԿԱՆ կարող է ստանալ 19 ՄԻԼԻՈՆ խորանարդ մետր ԳԱԶ՝այնքան ինչքան օգտագործում է ՕՐԱԿԱՆ ամբողջ Եվրոպան...Հավելեմ,որ Սև ծովի բուլղարական և թուրքական մասերում ԳԱԶ են ման գալիս և բավական հաջողությունների են հասել հոլանդական Shell և ֆրանսիական Total կազմակերպությունները համապատասխանաբար...Ղրիմի հատվածում գազի մեծ պաշարներ է հայտնաբերել ռուսական "Գազպրոմ"-ը...

 


Հ.Գ.Այս տեղեկությունները շատ են անհանգստացրել Բաքվին,որն իրեն միշտ համարում է գազի ԵԶԱԿԻ այլընտրանքային մատակարարը Եվրոպա և փորձում է իրեն հակադրել Ռուսաստանին...Ի.Ալիևի խնդիրը նրանում է,որ ինքն իր ամբողջ հույսը դրել է ԳԱԶԻ վրա,քանի որ նավթի պաշարները տարեցտարի ՆՎԱԶՈՒՄ են...Սակայն Սև ծովում հայտնաբերված և արդեն շահագործման հանձնվող գազի հանքերը ամբողջովին խառնում են Ադևբեջանի,ՌԴ-ի և Իրանի խաղաքարտերը,որոնք մեծ հույսեր էին տածում իրենց սեփական պաշարները վաճառելու առումով...Պետք է նշել,որ Սև ծովի ավազանից արտահանվող գազի գինը ավելի ԷԺԱՆ է լինելու,քան ռուսականը կամ ազերիականը...

 

 

Գագիկ Համբարյան