1759 թ. Հովսեփ էմինը Անգլիայից ուղեւորվում է Հայաստան: Էրզրումի մոտակա Ջինիս հայկական գյուղում բնակիչները նրան ընդունում են որպես Կ. Պոլսից ժամանած թուրք պաշտոնյայի: Հրավիրում են գյուղապետի տուն, ոչխար մորթում, եւ քանի որ սովոր էին չնախատեսված տարբեր տուրքեր տալու՝ մտածում են դրամ առաջարկել: Նա հավաքված գյուղացիներին հարցնում է, թե ինչն է պատճառը, որ ազատության չեն ձգտում:

 

Պատասխանում են, որ ազատ կլինեն երկնքում, իսկ երկրի վրա պետք է ենթարկվեն մուսուլմաններին: Էմինը հայտնում է իր հայ լինելու մասին, հանում Խորենացու «Հայոց պատմությունը», կարդում մեր ազատատենչ ու քաջ նախնիների մասին եւ կոչ անում պայքարել անկախության համար: Ամենուրեք նա հանդիպում է անտարբեր վերաբերմունքի եւ միայն Մշո Ս. Կարապետ վանքի վանահայր Հովնանն է ջերմորեն արձագանքում նրա քարոզչությանը․․․

 


Տարիներ անց, երբ Էմինն Արցախում էր, լուր է ստանում, որ Խոյի ու Սալմաստի հայերն ու ասորիները պատրաստ են իրեն տրամադրելու 18 հազար զինվոր: Էմինը ճանապարհվում է Խոյ, սակայն նրանից փող են պահանջում... Անհաջողությունները հուսահատեցնում են մեծ հայրենասերին: 1770 թ. նա հեռանում է Հնդկաստան, ուր ակտիվ մասնակցություն է ունենում Մադրասի հայրենասիրական խմբակի աշխատանքներին:

 

 


Հայե՛ր, գիտե՞ք, որ