Այն, ինչ եղել է ինձնից առաջ ու լինելու է ինձնից հետո, ներկայանում են իբրև երկու անթափանց սև վարագույրներ' իջեցված մարդկային գոյության սահմանագծին, որից այն կողմ տրված չէ անցնել ոչ մի մահկանացուի: Հարյուր հազարավոր սերունդներ' ջահերը ձեռքերին կանգնած են այդ վարագույրների դիմաց ու գուշակում, գուշակում են, թե ինչ կարող է թաքնված լինել դրանց ետևում:

 


Նրանցից շատերի համար գալիքի վայրագույրից այն կողմ իրենց սեփական ստվերն է շարժվում, նրանց կրքերի հսկայական ստվերը, և մարդը սարսափով ետ է քաշվում իր իսկ արտացոլանքից:
Իհարկե, եղան նաև չհավատացողներ, որոնք պնդում էին, թե այդ վարագույրը սոսկ խաբկանք է մարդկանց համար և դրանից այն կողմ ոչինչ հնարավոր չէ տեսնել, որովհետև ոչինչ չկա: Սակայն նրա համար, որ համոզվեն, նրանց առանց հապաղելու ուղարկեցին այնտեղ…

«Ոգետեսը» վեպից