Ես շատ եմ ցանկանում, որ աշխարհի բոլոր պետությունները ճանաչեն Հայոց Ցեղասպանությունը: Բայց, ինչպես նշեցի էսօրվա հարցազրույցում, ճանաչման համար չպիտի շնորհակալ լինենք: Շնորհակալություն չենք հայտնում, չէ?, մարդուն, ով ընդունում է, որ 2014 թվական է եղել:
Նույնը նաև էս դեպքում է: Բարոյական լինելու համար երախտագետ լինել պետք չի ու չի կարելի, քանի որ բարոյականությունը ոչ թե այլոց, այլ սեփական անձն Աստծուն մերձեցնելու միակ ճանապարհն է: Իսկ այդ ուղուց շեղվածները թող իրենք Աստծո հետ իրենց հարցերը կարգավորեն: Մեր խնդիրը նրանց այդ հանդիպումն արագացնելն է:
Լևոն Սարդարյան