Հայոց ցեղասպանության 100-ամյա տարելիցի այս ազդեցիկ օրերին և հատկապես այսօր ու վաղը բազմաթիվ ու բազմաբնույթ են մեր սուրբ նահատակների հիշատակի ու ոգեկոչման արարողությունները: Եվ այդ զանգվածային միջոցառումների ընթացքում հասարակական կարգի ու անվտանգության ապահովումն իրականացնում է ոստիկանությունը: Այդ կարևորագույն խնդրի լիարժեք կատարման հրամայականով է պայմանավորված և՛ ոստիկանության վերակարգերի մեծ թիվը մեր հրապարակներում ու փողոցներում, և՛ երթևեկի անխուսափելի սահմանափակումները, և որոշակի դժվարությունները, որ կրում են մեր համաքաղաքացիները:

 

 

Խնդրում ենք ներողամիտ լինել և ըմբռնումով ու պահի լրջության գիտակցմամբ մոտենալ այդ դժվարություններին, որ պայմանավորված են հասարակական կարգի ապահովման անհրաժեշտությամբ:
Կոչ ենք անում օգնել ոստիկաններին, որոնք մեր ու հանրապետության հյուրերի անվտանգությունը պահպանելու պատասխանատու առաքելությունն են իրականացնում:
Այս օրերին բոլոր հնարավոր միջոցներով, նաև զգոնությամբ ու ոստիկանության ծառայողների ցուցումները կատարելով աջակցենք նրանց՝ ապահովելու մեր ու մեր զավակների անվտանգությունը և Հայաստանի արժանապատիվ կերպարը ողջ աշխարհի առաջ:

 

 

Աշոտ Ահարոնյան