Ամուսնական կյանքը հաճախ նմանեցնում են տարվա եղանակներին: Ծանոթությունն ու առաջին ժամադրությունները հիշեցնում են նուրբ գարուն, որին հաջորդում է տաք և կրքոտ ամառը, և եթե հավատանք բնության օրենքներին, կգա նաև աշնան ժամանակը' առաջին վեճեր ու թյուրըմբռնումներ, իսկ հետո վրա կհասնի ձմեռը' դավաճանության տեսքով: Ամուսնական դավաճանությունն ընտանեկան հարաբերություններում ամենատարածված խնդիրներից մեկն է:

 


Ինչո՞ւ են ամուսնացած տղամարդիկ հաճախ զուգահեռ հարաբերություններ ունենում այլ կանանց հետ, ի՞նչը նրանց չի բավարարում ընտանիքում, որ չեն սահմանափակվում նույնիսկ կարճատև սիրավեպերով և երկարատև հարաբերություններ են կառուցում սիրուհիների հետ: Այս երևույթը, ցավոք, եզակի բնույթ չի կրում մեր իրականությունում, և ամենատարածված կարծիքն այն է, որ սիրուհին հայտնվում է ամուսնացած տղամարդու կյանքում, երբ կինը դադարում է հետաքրքիր լինել սեքսուալ պլանում: Բայց արդյո՞ք սա է դավաճանության հիմնական պատճառը և մի՞թե միայն ամուսիններն են դավաճանում:

 


Շարունակել կարդալ հոլովակում կամ այստեղ