«Հաստատագրված վճարների մասին» օրենքում փոփոխությունների նախագծով, որն այսօր արժանացել է կառավարության հավանությանը, հաստատագրված վճարով հարկվող գործունեություն իրականացնողներն իրենց ելակետային տվյալները հարկային մարմին կներկայացնեն միայն գործունեությունն սկսելուց առաջ և փոփոխության դեպքում:

 


Հայտարարությունը և դիմումները հնարավոր կլինի ներկայացնել նաև էլեկտրոնային եղանակով, բացառապես հաստատագրված վճարով հարկվող գործունեություն իրականացնողներն այլևս չեն ներկայացնի շահութահարկի հաշվարկ:

 

 

Կարինե Առաքելյան