Վերջին շրջանում դետոքս-դիետաները և մաքրող քաղցած դիետաները ռեկորդներ են սահմանում: Հոլիվուդյան այնպիսի աստղեր, ինչպիսիք են Գվինեթ Փելթրոուն, Դեմի Մուրը և Ջենիֆեր Գաները դրանց շնորհիվ հիանալի տեսք ունեն: Երբ օրգանիզմն ազատվում է տոքսիններից, այն սկսում է ավելի լավ աշխատել՝ բարելավվում է նյութափոխանակությունը և էներգիայի հոսք ենք զգում Ձեզ եմ ներկայացնում այն մթերքները, որոնք մաքրում են երիկամները և լյարդը, օգնում ազատվել տոքսիններից և խարամներից:

 

 

1․ Կաղամբը վիտամինների պահուստ է: Այն ֆոսֆոր, կալիումի պերմանգանատ, պղինձ, կալցիում, երկաթ, А, С, Е, В վիտամիններ և ծծումբ է պարունակում: Օրգանիզմը մաքրելու համար խորհուրդ է տրվում օրական երկու անգամ սոված ստամոքսին թթու դրած կաղամբի հյութ խմել:
2. Բրոկոլին, ինչպես և կաղամբը, մեծ քանակությամբ ծծումբ է պարունակում, որը մաքրում է լյարդը: Բրոկոլիի օգտակար հատկանիշները պահպանելու համար հարկավոր է այն գոլորշու վրա պատրաստել:
3. Լոռամիրգն առաջին հերթին ծանոթ է իր հակաբակտերիալ և հակաբորբոքային հատկանիշներով: Սակայն քչերը գիտեն, որ այն ամրացնում է ատամներն ու լնդերը, մաքրում օրգանիզմը և օգնում ազատվել վնասակար խարամներից:

 


4. Կիտրոնը հզոր հակաօքսիդանտ է և հիանալի մաքրող միջոց: Օրգանիզմը մաքրելու համար ամեն առավոտ խորհուրդ է տրվում մեկ բաժակ կիտրոնով ջուր խմել: Այն բարելավում է նաև նյութափոխանակությունը:
5. Սխտորը ծծմբի ևս մեկ աղբյուր է: Այն կարևորագույն հակաօքսիդանտ է և օրգանիզմը մաքրում է պեստիցիդներից:

6. Ավոկադոն վիտամինների և հանքանյութերի լավագույն աղբյուր է: Այն պաշտպանում է ուղեղը, սիրտը, բարձր ճնշման դեմ կանխարգելիչ միջոց է և օրգանիզմը մաքրում է տոքսիններից:
7. Թուրինջն օրգանիզմը ո՛չ միայն մաքրում է տոքսիններից, այլև բարելավում է մարսողությունը և նյութափոխանակությունը:

 

 


Վրեժ Հովսեփյան