UNICEF-ի և UNESCO-ի կողմից Մերձավոր Արևելքի և Հյուսիսային Աֆրիկայի 20 երկրներում անցկացված համատեղ ուսումնասիրության համաձայն՝ պարզվել է, որ տարածաշրջանում շուրջ 15 մլն երեխա չի հաճախում դպրոց, ևս 6 մլն-ը գտնվում է բարձր վտանգի գոտում, ընդ որում՝ շուրջ 3 մլն-ը Սիրիայում և Իրաքում:

 


Անհերքելի է, որ վերոնշյալ տարածաշրջանում առկա հակամարտային թեժ իրավիճակի հետևանքով այս միտումն անխուսափելի աճ կունենա: Իսկ այս հանգամանքը արդեն իսկ թույլ է տալիս կանխատեսելու, թե ինչ ապագա է սպասվում մեզ բավականաչափ մոտ գտնվող աշխարհի ամենապայթյունավտանգ տարածաշրջանին, որի գալիք սերունդների համար գոյատևման երաշխիք հանդիսացող միակ պարագան զենքն ու զինամթերքն է...

 

 

Արմեն Պետրոսյան