Երևույթները կարելի է դիտակել երկու տեսանկյունից՝ լավատեսական և ոչ այդպիսի: Երբ իմացա, թե որ երկրների (Ռուսաստան, Ֆրանսիա, Կիպրոս, Սերբիա) նախագահներն են ապրիլի 24-ին այցելելու Հայաստան, փորձեցի ինքս իմ մեջ մտագրոհ կազմակերպել և այդ փաստը դիտարկել լավատեսական դիրքից, սակայն ոնց գցեցի-բռնեցի՝ ոչինչ չստացվեց, ու նույնիսկ ավելին՝ համառությանս պատճառով ուղեղս հանց համակարգիչ՝ կախեց:

 

Ստիպված հանձնվեցի ու որպեսզի ուրիշներին ազատեմ նույն մտավոր չարչարանքից հայտարարում եմ՝ չփորձեք նույնիսկ ապրիլքսանչորսյան այցերը դիտարկել լավատեսական դիրքից և ձեր ուղեղում ամրագրեք՝ աշխարհում հայոց ցեղասպանության հանգամանքը կարևորվում է այնքանով, որքանով և ըստ այդմ՝ հայոց ապագան որոշակիացնելու համար անհրաժեշտ է ձեռք բերել իրական անկախություն ու ինքնաբավություն: Դրանից հետո միայն կփորձենք մրցակցել մեր հարևան թուրքերի հետ, ու հաստատ տակ չենք տա. հայաստանցի իմաստուն:

 

 

Վախթանգ Սիրադեղյան