Ակ և կարա կոյունլուները ցնծության մեջ են...Հայաստանի ռազմավարական գործընկեր՝ՌԴ-ի ամենահայաշատ քաղաքի ղեկավարությունը վերջին երկու օրերին մի քանի ՀԱԿԱՀԱՅ որոշումներ է ընդունել...Նախ,քաղաքի ոստիկանապետ Ս.Օգուրցովի ՀՐԱՄԱՆՈՎ,հայկական համայնքին ՀՐԱՄԱՅՎԵԼ է մեկ օրում Ադլերից,Դագոմիսից և Կենտրոնական Սոչիից հեռացնել ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆԸ վերաբերող ԲՈԼՈՐ պաստառները...Հայկական համայնքի ներկայացուցիչներին ԶԳՒՇԱՑՎԵԼ է հավաքներ,երթեր և որևէ միջոցառում չկազմակերպել Ցեղասպանությանը վերաբերող "թեմայով",քանի որ ըստ Սոչիի գնդապետ ոստիկանապետի, դրանք ԱՀԱԲԵԿՉԱԿԱՆ և ԾԱՅՐԱՀԵՂԱԿԱՆ կդիտարկվեն իշխանությունների կողմից...Հիշեցնեմ,որ տեղի հայկական համայքը և Սոչիում բնակվող հայերը ապրիլի 18-ին Ցեղասպանության զոհերի ոգեկոչման միջոցառում էին կազմակերպել Սոչիի նավահանգստ մոտ գտնվող հրապարակում,որն այս որոշումոց ՉԵՂՅԱԼ է հայտարավում...

 

 


Ասեմ,որ սա առաջին դեպքը չէ,երբ Սոչիի իշխանությունները հակահայ որոշում են ընդունում...2011թ. մայիսին քաղաքապետ Անատոլի Պախոմովի որոշմամբ, ապամոնտաժվեց Լազարևսկի շրջանում ՀԱՅԵՐԻ կողմից ՌՈՒՍԱԿԱՆ ԲԱՆԱԿԻ գեներալ Անդրանիկ Օզանյանի տեղադրված արձանը...Իր հակահայ վայրահաչություններով հայտնի է նաև Կրասնոդարի երկրամասի նահանգապետ Ալեքսանդր Տկաչովը...Ռուսական ԶԼՄ-րի տվյալներով և Սոչիի քաղաքապետը,և՛ Կրասնոդարի երկրամասի նահանգապետը շատ սերտ կապետ ունեն ազեր-կոյունլուների և կոնկրետ ԲԱՔՎԻ հետ...Ազերիական իշխանությունները նավթախավիարային դիվանագիտության միջոցով մեր ռազմավարական գործընկեր ՌԴ-ի մարզերում և քաղաքքներում՝ պաշտոնյաներ ԳՆԵԼՈՎ Հեյդար Ալիևի անունով պուրակներ և փողոցներ են բանցում,իսկ անհրաժեշտության դեպքում էլ ՊԱՐՏԱԴՐՈՒՄ հակահայ որոշումներ ընդունել...Սոչիում տեղի ունեցածը՝վառ ապացույց...Հիշեցնեմ,որ ըստ պաշտոնական տվյալների Կրասնոդարի երկրամասում բնակվում է 300 հազար հայ,որը կազմում է բնակչության 6%...Ըստ ոչ պաշտոնական տվյալների հայերի թիվը հասնում է 600 հազարի...Պաշտոնական տվյալներով հայերը Սոչիում ԵՐԿՐՈՐԴ էթնիկ խումբն են ռուսներից հետո և կազմում են քաղաքի բնակչության 21%...Սակայն ԱՆԿԱԽ փորձագետների կարծիքով քաղաքի բնակչության 35% են կազմում հայերը...Սոչիում բնակվող հայերի մեծ մասը բավական բարեկեցիկ կյանք է վարում և մեծ ներդրում ունի քաղաքի զարգացման գործում...Հայկական համայնքի ձայները ՇԱՏ մեծ նշանակություն ունեն տեղական և համապետական ընտրություններում...Ինձ համար ԶԱՐՄԱՆԱԼԻ է,որ մեր համայքի ղեկավարները այնքան ԹՈՒՅԼ են,որ Սոչիի քաղաքապետը կարող է իրեն թույլ տալ այս կերպ վարվել ՀԱՅԵՐԻ հետ...

 

 


Հ.Գ.Սոչիի ոստիկանապետի "ԲԵՍՊՌԵԴԵԼ" որոշումներին պետք է ՇԱՏ ԽԻՍՏ արձագանքի ՀՀ ԱԳՆ-ն և ԲԱՑԱՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ պահանջի ՀՀ-ում ՌԴ-ի դեսպանից...Բոլորս էլ շատ լավ հասկանում ենք,թե ի՛նչ ուժեր են կանգնած այս ամենի հետևում...Ոչ մի երկրում,որտեղ կա կազմակերպված հայ համայնք, բացի ԹՈՒՐՔԻԱՅԻՑ հայերին չեն արգելում կազմակերպել Ցեղասպանությանը նվիրված միջոցառումներ...Ռուսաստանն այս շարքում ԵՐԿՐՈՐԴՆ է...ՀՀ-ը իշխանություններն ԱՄԵՆ ԻՆՉ պետք է ձեռնարկեն,որպեսզի Սոչիում բնակվող մեր հայրենակիցները զգան,որ իրենց թիկունքում կանգնած է ՊԵՏՈՒԹՅՈՒՆ...Պետք է արձագանքի նաև "Ռուսաստանի Հայերի Միությունը"՝Արա Աբրահամյանի գլխավորությամբ...Կրասնոդարի երկրամասի նահանգապետ Ա.Տկաչովը լավ կլինի պատասխանի,թե ի՞նչ վտանգ էր ներկայացնում ՌՈՒՍԱԿԱՆ ԲԱՆԱԿԻ ԳԵՆԵՐԱԼ ԱՆԴՐԱՆԻԿԻ արձանի տեղադրումը Ռուսաստանի տարածքում ՌԴ-ի համար...Կամ, եթե ՌԴ նախագան Վ.Պուտինը ապրիլի 24-ին լինելու է Ծիծեռնակաբերդոմ,ապա ո՞վ ես դու,որ արգելես հայերին Ցեղասպանությանը նվիրված միջոցառումներ անցկացնել ՌԴ-ը տարածքում...Հուսով եմ՝ՀՀ Արտգործնախարարությունը և մեր իշխանությունները ԱՆՊԱՏԱՍԽԱՆ չեն թողնի Սոչիի "ոստիկանապետի" հայատյաց որոշումները և մինչև ապրիլի 24-ը դրանք ԿԱՆՑԿԱՑՎԵՆ...ՀՀ ԱԳՆ-ն պետք է հասկացնի Մոսկվային,որ ԾԱԽՎԱԾ ռուսական չինովնիկների "ԱՆԳՐԱԳԵՏ" որոշումները կարող են մեծ վնաս հասցնել հայ-ռուսական ՌԱԶՄԱՎԱՐԱԿԱՆ հարաբերություններին...

 

 

Գագիկ Համբարյան