Ապրանք արտահանողները ժամանակ առ ժամանակ պահանջում են արժեզրկել դրամը, որպեսզի արտահանումը խթանվի և մեր ապրանքները մրցունակ լինեն, Հայաստանի տնտեսությունն էլ որոշակի առումով կայունանա:


«Դրամի արժեզրկում պետք չէ, մի մոռացեք, որ մեծ մասամբ ապրանքները ոչ թե արտահանում, այլ ներկրում ենք, կատաստրոֆա կլինի և ամեն ինչ ահավոր կթանկանա». զարմանալիորեն, ու նաև հաճելիորեն, նման կարծիք է հայտնել Հայաստանի արտահանողների միության նախագահ Րաֆֆի Մխչյանը՝ ասելով, որ չի կիսում այն գործարարների տեսակետը, թե մեկ ԱՄՆ դոլարը պետք է լինի 700-800 դրամ:


Նրա համոզմամբ գործարարներն արտահանելիս խնդիրների առջև են կանգնում ոչ թե դրամի, այլ արժեզրկված ռուբլու պատճառով, և իրավիճակից դուրս գալու ելքը նոր շուկաներում հայտնվելն է: Դրամի արժեզրկումն, իրավամբ, կարող է անդառնալի հարված հասցնել բնակչության մեծամասնությանը, հանգեցնել գնաճի:


Իսկ գները մեր ժամանակներում առաջին իսկ «հնարավորության» դեպքում անշեղորեն բարձրանում են, բայց իրավիճակի փոփոխությունից հետո, որպես կանոն, չեն իջնում: Այս ամենը, կարծես թե կառավարությունում լավ են հասկանում:


Պատահական չէ, որ կառավարության վերջին ամիսների դրամա-վարկային և ֆինանսական քաղաքականությունը հիմնականում ուղղված է մեծամասնության շահերի պաշտպանությանը: Դրամի փոխարժեքի կայունությունը, համենայնդեպս, կարելի է համարել դրա արտահայտությունը:


Հ.Գ. 2015 թվականին

 

 

Արմեն Վարդանյան