ՄԱԿ - ի Գլխավոր քարտուղար պարոն Բան - Կի - Մունը երևի պատմություն լավ չգիտի։ Չի կարողանում իրարից տարբերել հայերին և Առաջին համաշխարհային պատերազմում կռվող կողմերին։ Իր խելքով հայերն էլ էին կռվող կողմ ու կռվում էին Թուրքիայի դեմ։ Մտել էին Թուրքիա ու թուրքերին կոտորելով շարժվում էին դեպի Ստամբուլ։ Դե քանի որ հայակական բանակը մի քանի միլիոնանոց էր, դրանցից 1,5 միլիոնը զոհվեցին այդ պատերազմում և տենց Գալիպոլայի հաղթանակն էլ Թուրքիան տարել է Հայաստանի դեմ։
Հաստատ այս պարոն գլխավոր քարտուղարի գլխում մի երկու պադշիպնիկ թափվել է ու նորմալ չի աշխատում խեղճ մարդու վերնատունը։ Կամ էլ թուրքերը չափից ավելի են յուղել այդ պադշիպնիկներն ու դրանք սոթ են տալիս։
Մի խոսքով, մարդու վիճակը ծանր է։ Հռոմի Պապին խնդրենք թող աղոթի սրա հոգու փրկության համար։
Համլետ Աբրահամյան