Երեկ շատ մարդիկ ինձ հետ բանավիճում էին՝ կապված ԱԳՆ շենքը Էռնեկյանին վաճառելու կառավարության մտադրության մասին, իսկ հիմնական փաստարկն այն էր, որ տե՜ս Էռնեկյանը Զվարթնոց օդնավակայանը ինչ սարքեց, ինչ լավ գործարար ա, ինքը հաստատ ավելի լավ կնայի ԱԳՆ շենքին, քան մեր կերակրատաշտին կպած չինովնիկներից բաղկացած պետական ապպարատը։
Ու մի օր չանցած էդ բանավեճերից, ես կարդում եմ, որ նույն Էռնեկյանին պատկանող Զվարթնոց օդնավակայանի վարած գնային քաղաքականության պատճառով Մի քանի եվրոպական ավիաընկերություններ դադարեցրել են չվերթները դեպի Երեւան, ինչ արդյունքում դեպի Արեւելյան Եվրոպա ավիատոմսերի գները 20-25%-ով բարձրացել են նախորդ տարիների համեմատ:
Խոսքը գնում է «Բրիտանական ավիաուղիներ», «Լոտ լեհական ավիաուղիներ» եւ լատվիական «Էյր Բալթիկ» ընկերությունների մասին, որոնք պատճառաբանել են իրենց որոշումը «Զվարթնոց» օդանավակայանի բարձր գներով, ինչպես նաեւ՝ ոչ ազատ օդային տարածքով:
Որպեսզի հասկանալի լինի, թե ինչ հետևանքներ է ունեցել այս երեք ավիաընկերությունների կորուստը մեզ համար, մեջբերեմ Ճամփորդական գործակալների հայկական միության փոխնախագահ Եղիշե Թանաշյանը խոսքը.
««Էյր Բալթիկի» շնորհիվ դեպի Հյուսիսային Եվրոպա չվերթներն ավելի մատչելի էին, «Բրիտանական ավիաուղիները» սպասարկում էին ամերիկյան զբոսաշրջիկին, առաջարկելով ոչ էժան, բայց հարմարավետ պայմաններ:
«Լեհական ավիաուղիների» հետ հայկական զբոսաշրջային մասնավոր հատվածը լուրջ հույսեր էր կապում, քանի որ Լեհաստանում կենսամակարդակը նույնիսկ ճգնաժամի պայմաններում աճել է, ու այդ երկրից ակտիվացել է արտագնա զբոսաշրջությունը: Լեհական զբոսաշրջային ընկերությունների կողմից հետաքրքրություն կար Հայաստանի նկատմամբ, արդեն վարվում էին բանակցություններ ամենամեծ լեհական ցուցահանդեսին Հայաստանի մասնակցության վերաբերյալ; Չվերթը հանելուց հետո բոլոր այս ծրագրերը սառեցվել են:»
Դե հիմա ես էլ ուզում եմ շատ տրամաբանական հարցադրումներ անել. է՞ս ա Էռնեկյանի վարած հանճարեղ տնտեսվարությունն ու բիզնեսը, որ մի հատ էլ պետք ա ուրախ լինեմ, որ ԱԳՆ-ի շենքը նման ուժեղ ու ազնիվ բիզնեսմենին պետք ա վաճառվի։

Կից նյութն՝ այստեղ: