Առավոտյան առանց շտապելու վեր կացեք անկողնուց, հագնվեք, ընդ որում՝ տաք, քանի որ պետք է զբոսանքի դուրս գաք թարմ օդին:


Սկսեք օրը մի բաժակ տաք ջրից և կիտրոնի հյութից: Մի՛ նախաճաշեք, քանի որ տվյալ օրը ձեզ մոտ մինի-պահք է:


Թարմացնող զբոսանք


Առանց շտապելու զբոսնեք. ոչ մի կտրուկ բան, այլապես միանգամից քաղց կզգաք: Փորձեք հետևել բնությանը, նկատել այն, ինչ մինչ այդ չէիք նկատել:


Զգալով, թե ինչպես են թոքերն անկաշկանդ աշխատում, թարմ օդ շնչեք և արտաշնչեք: Զբոսնեք առնվազն կես ժամ: Լավ կլինի, եթե զբոսանքի ընթացքում լինեք միայնակ և կենտրոնացած ձեր մտքերի, զգացողությունների վրա: Օրգանիզմի մաքրումը միայն ֆիզիկական չէ. կարևոր է հաշվի առնել գործընթացի նաև մտավոր ու հոգևոր կողմերը:


Շարունակությունը՝ այստեղ