Հռոմի Պապի այսօրվա ելույթը և Սուրբ Պետրոսի տաճարում Հայոց Եղեռնի զոհերի հիշատակին մատուցած պատարագը հիրավի պատմական իրադարձություններ են:
Արարողություն, որի ընթացքում միախառնվեցին վիշտն ու հպարտությունը, աշխարհիկն ո հոգևորը, ազգայինն ու համամարդկայինը:
Կեցցեն արժեքներով ապրող առաջնորդները:
Շնորհակալություն այս մնայուն գործը գլուխ բերած մարդկանց, հատկապես, Սուրբ Աթոռում Հայաստանի դեսպան Միքայել Մինասյանին:
ՀՀ ԿԳ նախարար Արմեն Աշոտյան