Քիչ առաջ կարդացի Eva Rivas -ի՝ ոնց-որ թե հայ, բայց ազգությամբ և հոգեբանությամբ ռուս, այդպես էլ ո՛չ Հայաստանում,ո՛չ Ռուսաստանում չկայացած "աստղի" գրառումը ՖԲ-ում։ Որպես նախաբան ասեմ, որ ի սկզբանե և մինչ այժմ Քարդաշյանների այցը հայրենիք անվեհապահորեն համարում եմ որպես բացառիկ շանս և ունիկալ PR մեր երկրի համար՝ կտրականապես դեմ լինելով նրան "քլնգելու" յուրաքանչյուր դրսևորմանը։ Մենք հայտնի ենք մեր հյուրընկալությամբ և դա էլ պարզ երևում է միջազգային ԶԼՄ-ների արձագանքներից ։ ՈՒ նաև ասեմ, որ Քարդաշյան շոու ծրագրի համար էլ այս այցը ունիկալ է և կապահովի բարձր դիտողականություն, քանի որ լի է անկեղծ, մարդկային զգացմունքներով։ ՈՒրեմն ՝փոխշահավետ գործարք։
Այ "Էվոչկա", դու չէ՞իր կարող ռսներից չվարակվեիր էդ խրոնիկական նախանձո՞վ։ Է բա նորմալ ա, որ Քիմը գերաստղ է իսկ դու այդպես էլ մինչև վերջ գոոոնե չտկլորացար նույնիսկ՝ դա օգուտ մնար... Թե՞ կարծում ես էդպես կարող ես հանգիստ վիրավորել լրագրողներին և ինքնասպանություն գործել՝ վիրավորելով քո՝ արդեն նախկին Հայրենիքը և քո հայրենակիցներին, որոնք քեզ հնարավորություն ընձեռեցին Եվրատեսիլի բեմից երգելու։ Համոզված եմ ՝ արդեն իմ հայրենակիցները սա մտածեցին և ասացին՝ ծանոթանալով քո գրածին և ինձ մնում է միայն միանալ ՝Դավա՛յ Դասվիդանյա՛։
Արման Ավագյան