Քիմը եկավ։ Լավ արեց։ Հայաստանը բոլոր հայերի, կիսահայերի հայրենիքն ա։ Մենք բոլորս տարբեր ենք, ու ով ասաց, որ ես ավելի լավն եմ, ավելի շատ բան եմ անում իմ հայրենիքի համար, քան Քիմը։ Ես անում եմ, այն ինչ կարող եմ, իսկ նա իր հռչակն է օգտագործում իր հայրենիքի համար։ Դուք ասում եք, որ դա վատ, անբարոյական հռչակ է՞, պատասխանեմ՝ 21-րդ դարում կարևորը հռչակն է , դրա բարոյականն ու անբարոյականը չկա, իսկ մնացած դատողությունները մի բառով կարող եմ նկարագրել՝ նախանձ։

 

 


Հիսուս ասեց մեզ՝ մի դատեք և չեք դատվի, ինչպես դուք կդատեք , նման կերպ կդատեն ձեզ։ Հանգստացեք ու գործ արեք, ինչքան կարողանում եք այդքան արեք ձեր հայրենիքի ուժեղացման համար։ Քիմին հետևող 77 միլիոն մարդկանց մեծամասնությունը Հայաստանի տեղը չգիտեին, էսօր իմացան, իսկ դուք էսօր ինչ եք արել Հայասանի համար ՞՞՞ Գործ արեք, աշխատեք, արեք այն ինչ ճիշտ ու բարոյական եք համարում, բայց ուրիշներին մի դատեք։
Երկար ստացվեց, արդեն մի քանի օր է մեջս եփվում էր ։)

 

 

 

Զարուհի Բարսեղյան