Ինչպես արդեն գիտենք, Քարդշյանը ժամանում է հայաստան և հիմա սոցցանցերի հիմնական քննարկման առարկաներից մեկը կայանում է նրանում, թե ինչ մակարդակով նրան կդիմավորեն ու կլինե՞ն արդյոք հանդիպումներ՝ բարձրաստիճան պետպաշտոնյաների ու Քարդաշյանի միջև։


Առաջին հայացքից կարող է անիմասստ բան թվալ, սակայն եթե ավելի օբյեկտիվ նայենք հարցին՝ հենվելով պրագմատիզմի, այլ ոչ թե արխաիկ ինչ որ պատկերացումների վրա, ապա կհասկանանք, որ իրականում բավականին ճիշտ բան կլինի՝ Քարդաշյանին նման լուրջ ու լավ ընդունելության առաջացնել։


Ամենևին էական չէ, թե ինչ կարծիք ունեք դուք նրա բարոյահոգեբանական կերպարի մասին ունույնիսկ էական չէ, թե ինչ կերպար ունի նա՝ անկախ ձեր կարծիքներից։ Ըստ իս, միակ էկան բանը, որ կա այս հարցում այն է, թե ինչ պոտենցիալ ունի Քարդաշյան անհատը ու Քարդաշյան կերպարը՝ Հայաստանի ու հայերիս դրական ճանաչումն ապահովելու հարցում, իսկ նման պոտենցիալ Քարդաշյանն ունի և ունի այնքան, որ դժվար թե ուրիշ մեկն ունենա։ Ի վերջո, եկե չմոռանաանք, որ նույն Ամերիկայի բնակչության մեծ մասն այսօր Արմենիան չի տարբեր Ռոմանիայից, իսկ քարդաշյանի ամեն մի թվիթ կարդում են տասնյակ միլիոնավոր մարդիկ, իսկ նրա մասին ամեն մի ռեպպորտաժ ու տեսանյութ դառնում է արդեն հարյուրավոր միլիոն մարդկան ուշադրության թիրախ։

 

Եթե այս տեղեկատվական հսկայական պոտենցիալը Քարդաշյանն ուղի Հայաստանի դրական մատուցմանը, ապա դա կլինի հսկայական օգուտ՝ Հայաստանի, Հայաստանի քաղաքացիների ու հայերի համար։


Այսքանով հանդերձ, ավելնորդ եմ համարում Քարդաշյանի անկողնային կյանքի ու էպատաժության մասին խոսակցությունների գերարժևորումը․ Ի վերջո, Քարդաշյանին հարս չենք բերում, պարզզապես պետք է մոտիվացնել նրան, որ նա բացի Ցեղասպանության հարցից, իր հայտնիությունը ծառայեցնի ի օգուտ նաև այլ բաների։ Ու եթե պարզվի, որ նրան դրա համար խրախուսելու համար, ինչ որ հանդիպումներ են լինելու՝ բարձրաաստիճան պետական այրերի հետ, ապա անձաամբ ես դա միայն գովելի կհամարեմ։

 

 

Գուրգեն Վարոսյան