Քանի օր ա, առնվազն 10 րոպեն մեկ տեսնում եմ այս տիպի գրառումներ «FFUUUUU EREXEQ kIM kARDASHYAN@ XIA GALIS HAYASTAN», «na kuys chi uremn HAY kochvelu iravunq chuni, puuuuuuuf tox chga», «tklor nkarnera qchum internetnere, u negri heta qnum, et ov aaaaa araaaaa es dra»։
Անցնենք բուն թեմային, ինչո՞վ եք զբաղված դուք(խոսքս վերաբերվում է էդ կարգի իսծերիչկա գրառում անողներին)։ Հմ, առավոտ զարթնում, մտնում եք fb քոմմենթ եք գրում «VuXXXxxxxXxXx pupush Shahanduxtik inch sirun es kyaaaaaanq» կամ էլ անձնական նամակ «Barev Dez sirun jam, tneciqt giten vor iranc tane hreshtaka mnum», հետո գնում եք գործի, գործից հետո գնում խանութներով, կամ ել բեսեդկա լռվցնելու, հետո գալիս պարկում եք քնելու, քունն առնելուց առաջ մտնում եք fb և ձեր իրադարձություններով լի օրը ավարտվում ա նույն ձև, ոնց սկսել ա։

 


Իսկ ինչով ա՞ զբաղվում Կիմ Կարդաշյանը (նախապես ասում եմ, որ ոչ իրա ֆանատն եմ, ոչ էլ արտաքին տեսքնա դուրս գալիս)։ Բացի նրանից, որ ոչ հայեցի շորիկներա հագնում, ոչ հայեցի չափսերի կուրծք ունի ու ամուսինն էլ սևամորթ ա, նա հանդիսանում է, տվյալ պահին աշխարհում ամենամեծ հռչակ ունեցող և միլիոնավոր հետևորդների բանակ ունեցող մարդկանցից մեկը, էլ չասեմ, որ տվյալ պահին հայազգի ամենահայտնի անձնավորությունն ա։ Այսինքն, իրա մասին մենակ news.am-ը չի գրում, գրում ա Entertainment Weekly-ն, Cosmopolitan-ը և այլ մեծ հեղինակություն ունեցող հրատարակությունները, իր անձնական twitter-ի ամեն գրառումն էլ մինիմում 5.000.000 հոգի նայում ա։ Այսինքն իրա մասին գիտի ամբողջ աշխարհը, այսինքն իրա twitter-ի գրառումը, նրա մասին որ ցեղասպանության տարելիցին ժամանում ա Հայաստան, կարդում են միլիոնավոր մարդիկ, իմանում են, որ սենց երկիր կա ու էտ երկրում սենց սենց բան ա պատահել։

 

Այն դեպքում երբ մեր սիրելի հայրենակիցներից էլ տենց մարդ չկա, որ ստեղնաշարի մի քանի կոճակ սեղմելով կարա ամբողջ աշխարհը ոտքի հանի ու տեղյակ պահի, թե Ապրիլի 24-ը ինչ օր ա իրա ու իրա ազգի համար, Կիմը մեզ շատ մեծ լավություն ա անում։ Նենց որ էդ աղջկան հանգիստ թողեք ու սկսեք քլնգել, չգիտեմ, օրինակ՝ Սարիկ Անդրիասյանին, որը բավականին հայեցի տեսք ունի, բայց իրեն համարում ա զտարյուն ռուս ու քաքի տեղ սկի չի դնում մեր երկիրը։

 

 

Ալեքս Բաղրամյան