Հետևելով վերջին իրադարձություններին կապված Միքայել Պողոսյանի և Հայկ Մարությանի մասնակցությամբ,ցանկանում եմ կատարել հետևյալ դիտարկումը:
Հարգելի Հայկ, ես և իմ սերնդակիցները նրանք են, ովքեր որ մեծացել են քո և Մկրտիչ Արզումանյանի հումորային հաղորդումների աստղային ժամանակաշրջանում: Քեզ' որպես դերասանի, հարգում եմ և մեծ հաճույքով դիտում քո մասնակցությամբ ֆիլմերն ու հաղորդումները,այնուամենայնիվ ցանկանում եմ կատարել մի քանի նկատառում: Երևի թե սկսենք Միքայել Պողոսյանի ինքնակենսագրականից;
Միքայել Պողոսյան'դերասան, սցենարիստ, ռեժիսոր, երգիչ, պրոդյուսեր, ՀՀ ՎԱՍՏԱԿԱՎՈՐ ԱՐՏԻՍՏ։ Հանդես է եկել ավելի քան 29 ֆիլմում,եղել է «Հայֆիլմ» կինոստուդիայի դերասան, 1982-1994 թվականներին խաղացել է Համազգային թատրոնում։ Հանդես է եկել բազմաթիվ ներկայացումներում։
Այս սեղմ նկարագրությունը պատահակն չէր: Իմ սերնդակիցները իհարկե ավելի քիչ բան գիտեն Միքայել Պողոսյանի մասին,սակայն դա չի նսեմացնում իր ունեցած ավանդը մեր մշակույթի մեջ:
Որպես դերասան և պարզապես հասարակ մի մարդ, դու պետք է կարողանաս արժանիորեն ընդհունել քննադատությունը, որքան էլ որ դա ըստ քեզ չլինի օբյեկտիվ: Անկախ պարոն Պողոսյանի գնահատականի կոշտությունից, դու պետք է հաշվի առնես իր անցած ուղին,որը անցնելու համար դու դեռ երկար ճանապարհ ունես անցնելու:
Սերունդների միջև անհամաձայնությունը և հակասությունները նորմալ գործընթաց են, և դրան պետք չի պատասխանել այդչափ կոպիտ ձևով' ինչը և արեցիր դու:
Հայկ, այն որ Սուպեր Մամա-ն դիտել է 3.000.000 մարդ, դա դեռ չի նշանակում որ այն դուր է եկել բոլորին, ինչպես որ դու ես նշել: Հաշվի առնելով ներկայիս տեխնոլոգիական առաջընթացը և այս ֆիլմի ռասկրուտկան, ապա բնական է, որ այն դիտել են այդչափ մարդիկ և անհայտ է թե եթե նման հնարավորություններ ունենաինք տասնամյակներ առաջ' ինչքան մարդ կդիտեր մեր հայֆիլմարտադրության մեկ այլ ֆիլմ:
Դու ունես համախոհների մեծ բանակ, և քո խոսքը որոշակի ազդեցություն կարող է թողել նրանց վրա: Կարդալով քո գրառման մեկնաբանությունները,հասկանում եմ որ որոշ սերնդակիցներիս վրա այն այդքան էլ դրական չի անդրադարձել,քանի որ առկա էին վիրավորանքներ: Հարգիր դիմացինի տարիքը, և ընդունիր արժանվույն անգամ ամենա ոչ օբյեկտիվ գնահատականը:
Հայկ Դերզյան