Աշոտյանին հրավիրել են ԱԺ՝ կրկին անգամ պարզաբանելու դպրոցական կրթությունը 12 տարի դարձնելու մասին օրենքի շուրջ պարզաբանումներ ներկայացնելու համար։
Անձամբ ես համարում եմ, որ դպրոցը 12 տարի դարձնելը կրթական համակարգի ռեֆորմներում ամենախոշոր սխալներից մեկն է և այս ողջ ընթացքում, ես այդպես էլ չեմ հանդիպել որևիցէ քիչ թե շատ լուրջ տրամաբանակկան բացատրության, թե ինչ առավելություն է տալիս 12-ամյա կրթությունը։
Ընդհակառակը, իմ ծանոթ բոլոր ուսուցիչները միաբերան պնդում են, որ այս համակարգը ոչ միայն ոչ մի առավելություն չի տալիս, այլև բթացնում է երեխաներին ու ներկայիս շրջանավարտների կրթական ցենզը էականորեն զիջում է նույնիսկ հետսովետական՝ 10-ամյա կրթական համակարգի սաներին։
Ընդհանրապես, անհասկանալի ու «մութ» են ԿԳ նախարարության կողմից իրականացվող ռեֆորմների մեծ մասը։ այնպիսի տպավորություն է, որ ինչ որ մի բան են մոգոնում, կիսատ-պռատ անում են, իսկ հետո հանրությանը փաստի առջև են կանգնեցնում։ Գուցե ես սխալվում եմ իմ գնահատականներում՝ ռեֆորմների օգտավետության մասով, բայց մի բան ակնհայտ է. Աշոտյանն ու իր ղեկավարած գերատեսչությունը գրեթե ոչինչ չեն անում՝ այս կարևորագույն խնդիրները հանրային դաշտ բերելու և հասարակության համար հասկանալի դարձնելու համար, ինչն իրապես շատ լուրջ խնդիր է։
Այսքանով հանդերձ, ողջունում եմ Աշոտյանին «նա կավյոռ» բերելու որոշումն ԱԺ-ում ու հույս ունեմ, որ վերջապես ինչ որ հոդաբաշխ պատասխաններ կստանամ, մասննավորապես այն հարցի շուրջ, թե ինչներիս է պետք 12-ամյա դպրոց ունենալ, եթե 10-ամյա դպրոցները շատ էլ լավ էին կատարում իրենց ֆունկցիան, եթե դպրոցում մասնագետներ էին աշխատում։
Գեղամ Ասլամազյան