Հիմա Ռոսիա 24-ով ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի հարցազրույցն էի դիտում տրված ռուսական լրատվական ալիքին: Իհարկե ռուսերենն անվարժ է մեր նախագահի, բայց գրագետ էր խոսում: Բառի բուն իմաստով առանց սխալի: Նաև դիվանագիտորեն կառուցված խոսքը շատ դուրս եկավ Արցախյան թեմայի վերաբերյալ: Ու ՀՀ նախագահը կարողացավ իսկապես դիալոգի տնօրինությունը վերցնել իր ձեռքը ու շատ կարևոր նոտայով էլ ավարտեց խոսքը:
Շատ հետաքրքիր մի վիճակագրություն նաև հիշատակեց,կապված «Հայրենական մեծ պատերազմի» ժամանակ Հայաստանում ու Ընհանրապես ԽՍՀՄ-ում ապրող հայերի թվաքանակի և տված զոհերի մասին: Փաստորեն Հայ ժողովրդի տասներկու տոկոսը զոհվել է Երկրորդ աշխարհամարտի տարիների: Մի բան կարծում եմ մոռացավ, բայց շատ տեղին կլիներ հնչեցնել բազմամիլիոն լսարան ունեցող հեռուստաալիքի եթերից: Պիտի Սարգսյանն ասեր թե քանի մարշալ է տվել հայ ժողովուրդը և նրանցից քանիսն էին հենց Ղարաբաղցի:
Ջոն Կարապետյան