ՙՔիմ Քարդաշյանին Ազգային ժողով կարող է բերենք, նիստեր ունենք մյուս շաբաթ, կարող է եռօրյային բերենք: Ես կառաջարկեմ, որ նրան Աժ տանենք, պրոպուսկը ես կտամ: Տանենք ԱԺ, որ զարմացնենք մեր պատգամավորների գեղեցիկ տեսքով, ինտելեկտուալ մակարդակով, որ աղջիկը իմանա, որ տենց հայրենակիցներ ունի: Ես վստահ եմ, որ նա կզարմանաե,-ասաց պատգամավոր Լեւոն Մարտիրոսյանը...
Մենք էլ ենք զարմանում պատգամավորների ինտելեկտուալ մակարդակի վրա... Եթե պատգամավորը քանի տարի է արդեն խորհրդարանում է ու մինչեւ հիմա չգիտի, որ Ազգային ժողովի նիստերը ոչ թե եռօրյա են, այլ քառօրյա, երեւի դրանից դենը էլ զարմանալու տեղ չկա...
Արմեն Դուլյան