Մինչ դուք կարդում եք այս նախադասությունը մեկ հոգի մահանում է ծխելու հետևանքով

Չնայած աշխարհի  որոշ երկրներում ծխողների թիվը սկսել է կրճատվել, սակայն միջերկրածովային և աֆրիկական երկրներում ծխողների թիվը մեծ աճ է գրանցել: Տարբեր ուսումնասիրություններ փաստում են, որ առաջիկա քառորդ դարում ծխողների թիվը ավելանալու է: 

Առողջապահության Համաշխարհային կազմակերպությունը 2010-ին իր առաջիկա նպատակներից մեկը սահմանել էր  մինչև 2025 թվականը 30 տոկոսով կրճատել ծխախոտ օգտագործողների թիվը, սակայն ծխողների թվի աճի վերջին միտումները ցույց են տվել, որ այդ նպատակին հասնելը գրեթե անհնար է լինելու:Համաձայն ուսումնասիրության, առաջիկա 10 տարիներին ծխողների թիվը կավելանա՝ 2025-ին հասնելով 1.1 միլիարդի: Ընդ որում, համաձայն ուսումնասիրության, առաջիկա 10 տարիներին, հիմա ծխողների ուղիղ կեսը կմահանա ծխելու հետևանքով:

Համաձայն մեկ այլ ուսումնասիրության, որը հրապարակվել է Lancet ամսագրում, յուրաքանչյուր 6 վայրկյանում ծխելու հետևանքով մեկ հոգի մահանում է:



Ծխողների թվի աճը պայմանավորված է հատկապես չզարգացած կամ զարգացող երկրներում ծխամոլների թվի աճով:

Եվրոպական երկրներում այժմ հզոր արշավներ են սկսել ընդդեմ ծխելու: Վերջինը, որ պատերազմ է հայտարարել ծխախոտին Մեծ Բրիտանիան է: 2016-ին պետությունը ցանկանում է արգելել ծխախոտի տուփերի վրա ընկերության տարբերանշանի տեղադրումը և օրենքով սահմանել, որպեսզի բոլոր ծխախոտները ունեն նույն տուփերը՝ վրան գրված առողջապահության նախարարության զգուշացումները:

Սա մեծ դժգոհություն է առաջացրել ծխախոտ արտադրողների շրջանում, սակայն իշխող կուսակցությունը հայտարարել է, որ այս որոշումը հասցնելու է հաղթական ավարտին: