Ռուսաստանի Անապա քաղաքում անցկացվող Նիկոլայ Պավլյուկովի անվան բռնցքամարտի երիտասարդական միջազգային մրցաշարում Կարեն Աղամայանի գլխավորած Հայաստանի երիտասարդական հավաքականը նվաճեց 2 մեդալ : 49 կգ քաշային Ալեն Դանիելյանը հաղթելով իր բոլոր մրցակիցներին դուրս եկավ եզրափակիչ և միայն եզրափակչում համառ պայքարում զիջելով ղազախ մարզիկին նվաճեց արծաթե մեդալ : Անապայում պատվո հարթակ բարձրացավ նաև 64 կգ քաշային Արարատ Գյուլբանգյանը, ով արժանացավ բրոնզե մեդալի:
Հարգանքով՝
Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիայի
մամուլի ծառայություն