Մենի մասին պնդում էին՝ Նա մերժում է գիտակցելու հնարավորությունը: Երբ նրան այդ մասին հարցրեցին, նա պատասխանեց ժպիտով.
- Իզուր չէ ասված. ‹‹ Գիտնականը սահմանափակված է իր սեփական գիտելիքով ›› (Չժուան- ցզի): Այն, ինչը, գտնվում է նրա մտքերում, գոյություն չունի այդպիսին հարցնողի համար: Գիտելիքի պակասի դեպքում մենք ուղղակի օգտվում ենք ուրիշինով: Մեր ընկալումը կախված է առարկայի մասին պատկերացումով, ինչը հետաքրքրում է մեզ: Իսկ նրանք կամայական են: Երբ Ամուին փոխանցեցին Մենի բառերը, ապա իմաստունը ասաց.

 


- Մենը իրավացի է՝ իր գիտելիքի սահմաններում, կամ էլ տրամաբանական է:
Իմաստունը հրաժարվեց հետագա պարզեցումներից: Պնդելով, որ ամեն բան ասաց:
Փորձեցին Մենից իմանալ՝ ինչպես է վերջինս մեկնաբանում Ամուի խոսքերը: Պատասխանը վերջնական կոտրեց հետաքրքրվողներին: Նա ասաց.
- Ես հետևողական եմ: Եվ այդ պատճառով էլ համաձայն եմ Ամուի հետ:
Ալեքսանդր Բելլից

Անրի Մատիսս "Ոսկե Ձկնիկներով ակվարիումը"

 

 

 

Միհրդատ Ռոստոմի Մադաթյան