Ամեն մասսայական միջոցառում, քարոզչական ակցիա պետք է սկսելուց առաջ գնահատվի հոգեբանների կողմից: Նրանք պետք է ասեն ինչպիսի հոգեբանական ազդեցություն կունենա դա լսարանի վրա: Մեր դպրոցները հեղեղված են ցեղասպանության մասին նյութերով'գրված պատմություններ, դաժան անցյալը պատկերող լուսանկարներ և այլն : Մեկը չկա, որ ասի երեխաներին մեր ցավը պատմելու մեջ պետք է առանձնահատուկ ուշադրություն դարձնենք նույն այդ սահմռկեցուցիչ օրերին տեղի ունեցած հերոսական պահերին, երբ բազմաթիվ վայրերում թուրքերը կատաղի և անզիջում դիմադրության են հանդիպել:

 

Երեխաների մեջ չպետք է նստի միայն կոտորածների մասին եղած տեսարանները, այլ ' ավելի կարևոր է, որ այդ ամենի կողքին նա տեսնի և իմանա, որ 1915 ին հայը միայն աքսորվող, կոտորվող ու լացող չի եղել: Մտածենք երեխաների մասսայական հոգեկերտվածքի մասին:

 

 

Տիգրան Մկրտչյան