Այսօր Սողոմոն Թեհլերյանի ծննդյան օրն է։ Նա ծնվել է 1896թ. Էրզրումի վիլայեթի Ներքին Բագառիճ գյուղում՝ Արևմտյան Հայաստանում, ուր ստացել է իր նախնական կրթությունը։ Ապա ուսումը շարունակել է Երզնկայի Կենտրոնական ուսումնարանում, որն ավարտել է 1912թ. և 1913-ին փոխադրվել է Սերբիա։

 

Համաշխարհային առաջին պատերազմը սկսվելուն պես նա ժամանել է Հայաստան, ուր մասնակցել է կամավորական շարժմանը՝Անդրանիկի գնդում։

 

1915-ին' Ցեղասպանության ընթացքում, կորցրել է իր ողջ ընտանիքը' ծնողներին, եղբայրներին ու քույրերին: Ջարդերից հետո հրաշքով կենդանի է մնացել ու ապաստան գտել քրդերի մի ընտանիքում, որտեղից էլ փախել է Արևելյան Հայաստան:

 

1921 թվականին Թեհլերյանը մասնակցել է Դաշնակցության Նեմեսիս գործողությանը՝ առաջադրանք ստանալով սպանել Եղեռնի գլխավոր կազկակեպչին՝ Թալեաթ փաշային։ Նույն տարվա մարտի 15-ին Բեռլինի Շառլոտենբուրգ թաղամասի Հարդենբերգ փողոցում Սողոմոն Թեհլերյանը գնդակահարում է Թալեաթին և ձերբակալվում։ Սակայն 1921թ. հունիսի 2-ին գերմանական դատարանը անպարտ է ճանաչում Սողոմոն Թեհլերյանին։

 

Արդարացված Թեհլերյանը երկար տարիներ ապրել է Հարավսլավիայի մայրաքաղաք Բելգրադի Դալմատինսկա փողոցի թիվ 78 տանը։ 1945-ից հետո բնակություն է հաստատել ԱՄՆ-ի Ֆրեզնո քաղաքում, որտեղ էլ մահացել է 1960 թ. մայիսի 23-ին։

 

 

Գոռ Մարկոսյան