Անկախության Բանակի ջոկատների հրամանատարներից կազմված հիմնադիր խորհուրդը 1990թ. ապրիլի 2-ին Երևանում գումարած ժողովում հռչակեց Հայաստանի Հանրապետական կուսակցության ստեղծումը, որը դարձավ ՀՀ-ում պաշտոնական գրանցում ստացած (գրանցվել է 1991թ. մայիսի 14-ին) առաջին հասարակական-քաղաքական կազմակերպությունը:


Պատերազմի տարիներին՝ սկզբում Անկախության Բանակը, ապա ՀՀԿ անդամերից բաղկացած ջոկատներն ակտիվ մասնակցություն ունեցան ՀՀ սահմանների պաշտպանության և Արցախի ազատագրման համար մղվող պայքարին:


ՀՀԿ-ն եղել է Հայաստանում առաջին զինվորական գերեզմանատան՝ Եռաբլուր պանթեոնի հիմնադիրներից մեկը:


Հիմնադրման օրվանից մինչեւ 1997թ. նոյեմբեր ՀՀԿ նախագահը լուսահոգի Աշոտ Նավասարդյանն էր, ում մահվանից հետո մինչև 2007թ. մարտ ամիսը կուսակցությունը ղեկավարում էր երջանկահիշատակ Անդրանիկ Մարգարյանը:2007թ. մարտի 25-ին կյանքից անժամանակ հեռացավ ՀՀԿ նախագահ Անդրանիկ Մարգարյանը: ՀՀԿ խորհրդի նախագահ Սերժ Սարգսյանը ստանձնեց ՀՀԿ նախագահի պարտականությունները: Ապրիլի 4-ին Սերժ Սարգսյանը նշանակվեց ՀՀ վարչապետ:


Նախորդ 25 տարիներին հանրապետականը զուգահեռաբար անցել է իր իսկ ներկուսակցական կյանքի, հայաստանյան քաղաքական համակարգի և անկախ պետականության կայացման բարդ ուղի: Արցախյան ազատամարտից հետո, հաղթահարելով նաև տնտեսական ճգնաժամերը, սոցիալական կոնֆլիկտները, կուսակցական և գաղափարախոսական հակասությունները' ՀՀԿ-ն շարունակում է պայքարել ժողովրդավարական հիմնարար սկզբունքների վրա խարսխված նոր Հայաստանի կայացման համար:


Հ.Գ. Հանրապետական կուսակցությունը միշտ ունեցել է երկրի զարգացման հստակ ու իրականանալի տեսլական՝ ռազմավարական նպատակ ունենալով այնպիսի Հայաստանի կառուցումը, որը կմիավորի համայն հայությանը' պահպանելով ու զարգացնելով ազգային ավանդույթները

 

 

Գրիգորյան Ժորա