Անհավանական է, բայց այս տղան մաթեմատիկայի ուսուցիչ է Լոնդոնի համալսարանի քոլեջում: Իր ուսանողներից Արիֆ Ազլիին ծանոթ է թվացել նրա դեմքը և ուսանողը սկսել է ինֆորմացիա փնտրել ուսուցչի մասին համացանցում:
Այսպիսով, նա պարզում է, որ իր մաթեմատիկայի ուսուցիչը՝ Պիետրո Բոսելլին, ոչ վաղ անցյալում եղել է սուպերմոդել, և նույնիսկ նկարահանվել Giorgio Armani-ի համար: Սակայն, ի վերջո, տղան ընտրել է գիտական աշխատանքը:
Ի դեպ, Պիետրո Բոսելլին ունի դոկտորի աստիճան: Նա նույնիսկ հրապարակել է մի քանի գիտական հոդվածներ: