Ուղերձս հղում եմ, անմոռուկաֆիլիայով տառապող, հայ ժողովրդին:
Եթե իրոք ցավ եք ապրում, հիշում և հարգում եք ցեղասպանության զոհերին, պետք չի քաղաքով մեկ ընկած, անմոռուկ փնտրել, որ փողոցում քայլելուց կամ տրանսպորտ նստելուց, սաղ տենան մտածեն "վաաայ անմոռւոկ ունի, ինքը հիշում հարգում ա"։ Դրա փոխարեն կարաք օրական ընդամենը 2-3 րոպե տրամադրեք և ձեր լուման ներդնեք ցեղասպանության հարցի միջազգային բարձրացմանը։ Ուրեմն էս անտեր facebook-ը, մենակ կիմ կարդաշյանի հետևը, կամ մնացած հայ "աստղերի" իմիջը քննարկելու համար չի (այո, այո, պատկերացնումե՞ք)։

 

Ու շատ հետաքրքիր մի ֆունկցիա ունի, որը կոչվում ա hashtag։ Գրառում կատարելուց, օրինակ վերջում գրում եք ‪#‎turkey‬, ու աշխարհի ծերը նստած մեկը, ով ֆբ-ում search a տալիս #turkey տեսնում ա ձեր գրառումը։ Ասածս ինչ ա, եթե բոլորը գոնե օրական 2 րոպե տրամադրեն ցեղասպանությանը վերաբերվող նյութ կամ նկար տեղադրելուն և կցեն #turkey ‪#‎dontdeny‬ ‪#‎armeniangenocide‬ հաշթագերը, թուրքիային վերաբերվող ամբողջ search-ը ողողված կլինի այդ նյութերով։ Օրինակ եթե, ամռանը թուրքիայում հանգստանալ ցանկացող ռուս Վալոդյան կամ դեսերտացիա գրող իսպանացի ասպիրանտ Կառլիտոն, search տան #turkey, որպեսզի գտնեն այդ երկրին վերաբերվող նյութեր, կտեսնեն ձեր գրառումները։ Դե ինչ, անմոռուկ առնելու ու դրա վրա փող աշխատողների գրպանը լցնելու տեղը, ծախսեք ընդամենը երկու րոպե և ձեր գրառումը կարող են տեսնել միլիոնավոր մարդիկ։

 

 

Ալեքս Բաղրամյան