2014-ին Հայաստանի Հանրապետությունում կատարված ներդրումները (առանց պետական կառավարման եւ բանկային համակարգով ստացվածի) օտարերկրյա ներդրումները կազմել են 851,8 մլն. դոլար' 2013թ. նույն ժամանակաշրջանի համեմատ նվազելով 138,4 մլն.դոլարով, որից ուղղակի ներդրումները աճել են 12,6 մլն. դոլարով և կազմել 382,8 մլն. դոլար: Այս մասին տեղեկանում ենք Ազգային վիճակագրական ծառայության հրապարակած տվյալներից:
Ամենամեծ ներդրումներ կատարվել են Ռուսաստանից' 306,8 մլն դոլար, որի գերակշիռ մասը գազամատակարարման ոլորտում, երկորդը Կիպրոսն է' 152 մլն դոլար ներդրումներով, երրորդը' Գերմանիան' 115 մլն դոլար ներդրումներով' երկուսն էլ հանքագործական արդյունաբերության եւ մետաղական հանքաքարի արդյունահանման ոլորտներում: Մնացած երկրներից Հայաստանում կատարված ներդրումների ծավալը, յուրաքանչյուրի դեպքում ցածր է 38 մլն դոլարից:
Լիլիա Գրիգորյան