2014թ. հունվար-դեկտեմբերին Հայաստանում օտարերկրյա ներդրումները կազմել են 851,8 մլն. դոլար' 2013թ. նույն ժամանակաշրջանի համեմատ նվազելով 138,4 մլն.դոլարով: Ընդ որում ուղղակի ներդրումները աճել են 12,6 մլն. դոլարով և կազմել 382,8 մլն. դոլար, պորտֆելային ներդրումները նվազել են 734.6 մլն. դոլարով և կազմել է 40,1 մլն. դոլար, այլ ներդրումները'աճել են 583,6 մլն. դոլարով և կազմել 509,1 մլն.դոլար: Այս մասին տեղեկանում ենք ՀՀ ազգային վիճակագրական ծառայությունից:

 

 

Կարինե Առաքելյան