Նախորդ տարվա վերջը ընդգծվեց ֆինանսական ոլորտի ճգնաժամով: Այսօր արդեն նկատվում է դրա կարգավորման միտում. դանդաղորեն ակտիվանում են թե վարկերի տրամադրման, և թե ավանդների ներգրավման գործընթացները:


Բանկային ճգնաժամը նվազեցրեց հասարակության վստահությունը ազգային արժույթի նկատմամբ, որի հետևանքով էլ բազմաթիվ ավանդատուներ ետ վերցրեցին իրենց ավանդները:


Ըստ Կենտրոնական դրամատան տրամադրած տվյալների' փետրվարից սկսած նկատվում է վիճակի փոփոխություն, և բանկերում պահվող բնակչության խնայողությունները սկսել են ավելանալ։ Փետրվարին հունվար ամսվա նկատմամբ ժամկետային ավանդները ավելացել են 1,6 միլիարդով' 185-ից հասնելով 186,6 միլիարդի: Իսկ ցպահանջ դրամային ավանդների շուկայում գրանցվել է 2,8 մլրդ դրամի աճ' հասնելով 68 միլիարդի: Ընդհանուր առմամբ մարտի սկզբի դրությամբ բնակչության դրամային ավանդները բանկերում կազմում է 254,6 մլրդ դրամ կամ շուրջ 536 մլն դոլար։


Ավանդների ավելացման գործում զգալի ազդեցություն են ունեցել.


1.Արժութային շուկայի վիճակի հանդարտ լինելը


2.Բանկերի կողմից դրանց դիմաց առաջարկվող տոկոսադրույքների բարձրացումը' շուրջ 4%-ով:


Ճիշտ է, վերը նշված դրսեևորումները զգալիորեն զիջում են ֆինանսական անկայունությանը նախորդած մակարդակը, բայց և այնպես փետրվարին, արժութային շուկայում հարաբերական կայունության պայմաններում, դրական միտումներ արձանագրվել են:

 

 

Անի Սանոսյան