Արթուր Ջանիբեկյանի հաջողություններով այսօր ուրախանում է ողջ հայ ազգը

 

Երեկ հայտնի դարձավ, որ մեր հայրենակից Արթուր Ջանիբեկյանը նշանակվելու է «Գազպրոմ-մեդիա» հոլդինգին պատկանող միանգամից 4 հեռուստաընկերությունների ղեկավար։ Արթուրի ընտանիքի հետ միասին ու նրա ընտանիքից էլ առավել Արթուրի հաջողությունենրով այսօր ուրախանում է ողջ հայ ազգը ու մենք ուրախանալու ու հպարտանալու մեծ առիթ ունենք։ Այս տղան իսկապես մեծ գործ է անում։

Ռուսաստանում շատերը հայերին սկսեցին այլ կերպ ընկալել հենց Արթուրի պրոյեկտներում արված հայկական հումորների ու հայերի կերտած դերերի շնորհիվ։ Այն, որ ռուս լավագույն հումորիստները այսօր հայկական կատակներ են անում ու հայերեն բառեր են օգտագործում, Արթուրի շնորհքն է։ Ռուսական շուկայում հումորի հայկականացման հիմնական «մեղավորը» հենց այս տղան է ու ես գլուխ եմ խոնարհում նրա առաջ։


Իհարկե հայը հայ է որտեղ էլ նա ծնված լինի ու որտեղ էլ աշխատի, բայց Արթուրն ինձ համար առանձնակի դեպք է։ Երևանում ծնված, հայկական դպրոց հաճախած ու ԵՊՀ ավարտած այս երիտասարդը Ռուսաստան գնալով չմոռացավ ով է։ Նա այսօր էլ ամուր կապի մեջ է Հայաստանի հետ ու լայնամասշտաբ պրոեկտներ է իրականացնում ի շահ հայրենիքի։ Արթուրը միշտ պահում է իրա հայկականությունը հպարտորեն, չի ձուլվում, չի ռուսանում, ընդհակառակը ստիպում է օտարին հարգել իր պատկանելիությունը ու հարգել հային։


Այս նոր պաշտոնը մեծ թռիչք է Ջանիբեկյանի համար։ Ուրախանում եմ, որովհետև գիտեմ որ այն ոչ միայն իրեն, այլև մեր ջողովրդին է ծառայելու։ Նմանատիպ մարդկանց ցանկացած հաջողություն առաջին հերթին ազգինն է։ Հաջողություն եմ քեզ մաղթում տղաս, շարունակիր ուրախացնել մեզ։ Ստիպիր, որ միշտ հպարտանանք քեզանով։

 

 


Գեղամ Ասլամազյան