Անհասկանալի է, թե ՀՀ - ն պաշտոնական մասով ինչու՞ է անտարբեր եզդիների ցեղասպանության հանդեպ, որը կատարվել է Հայերի Ցեղասպանության հետ զուգահեռ: Որպես ցեղապսանության ենթարկված ժողորդի զակաները Հայերն ավելի բարձրաձայն պիտի խոսեն եզդիների ցեղասպանության մասին:Նրանք էլ մեզ պես կոտորվել են, միայն այն բանի համար, որ թուրք չեն: Թուրքերի կողմից եզդիների կոտորածների մասին բազմաթիվ աղբյուրներ կան, ահա՛ այդ աղբյուրներից մեկը՛.
Ալեքսանդրապոլի հայրենակցական միության վարչության դիմումը՝ Հայոց հայրենակցական միությունների կենտրոնական խորհրդին:
Թիֆլիս , 1 դեկտեմբերի 1918 թ.:
Ալեքսանդրապոլի և շրջանի հայրենակցական միության վարչության նախագահ՝ Ա. Խան- Պապյանը իր նամակ- զեկույցում թուրքերի կողմից Հայերի հանդեպ կիրառված գազանությունների հետ միասին գրում է հետևյալը.
...այս գյուղերի հետ միասին ավերվել ու կոտորվել են 10- 15 ից ավելի եզդիների/եզդիական/ գյուղեր, անհետ կորել նրանց խաղաղ և աստածավախ ազգաբնակչության հետ միասին:
Հ.Գ Մենք ՝ Հայերս, որպես ցեղասպանություն ապրած, մի քանի անգամ այն վերապրած ազգ, պարտավոր ենք ճանաչել և դատապարտել եզդիների ցեղասպանությունը թուրքերի կողմից: Նման վայրագությունների մասին լռելով ցանկացած մարդ նմանվում է այն մարդկանց, որոնց լռության պատճառով կոտորվեց Հայ ազգի զգալի մասը:
Գևորգ Գյուլումյան