Լյարդի քաղցկեղն ու սուրճը

Հայտնի է, որ լյարդի քաղցկեղի հիմնական պատճառներից մեկը դա ալկոհոլի չարաշահումն է: Օրը 1-3 տեսակի ալկոհոլային խմիչք գործածելու դեպքում (մոտ 175 մլգ), ըստ ուսումնասիրությունների, լյարդի քաղցկեղ ունենալու հավանականությունը գրեթե 100 տոկոս է:

Սակայն հետազոտությունները ցույց են տվել, որ սուրճ գորածելու դեպքում լյարդի քաղցկեղ ունենալու հավանականությունը նվազում է՝ յուրաքանչյուր մեկ բաժակ սուրճի դեպքում 14 տոկոս: 



Հետազոտողները դիտարկել են 8.2 միլիոն մարդու, որոնցից 24.500 ունեցել են լյարդի քաղցկեղ: Վիճակագրության վրա զգալի ազդեցություն է ունեցել, ավելորդ քաշի առկայությունը, ալկոհոլի գործածումն ու սուրճի գործածման պարբերականությունը: 



Ուսումնասիրությունը ցույց է տվել, որ սուրճի գործածումը նաև նվազեցնում է արգանդի քաղցկեղ ունենալու հավանականությունը:

Այս ուսումնասիրության հետ, սակայն համաձայն չեն մի շարք մասնագետներ, որոնք նոշւմ են, որ սուրճի և քաղցկեղի նվազնման միջև կապը շատ թույլ է, իսկ վիճակագրությունը, որով հաշվվել են դրա օգտակարության ցուցիչը ավելի շատ կապված է կողմնային գործոններով: