Այս տարի պարտատոմսերից ստացված գումարները ուղղվելու է ֆինանսական ռիսկերի թուլացմանը: Հերթական թողարկմամբ ՀՀ-ն տեղաբաշխել է 500մլն դոլարի պարտատոմսեր, որոնց 41%-ը ուղղվելու նախորդ տեղաբաշխման արդյունքում ձևավորված պարտքի մարմանը և սույն գումարը կազմելու է շուրջ 200 միլիոնը դոլար, որի շնորհիվ էլ 5,5 տարի հետո առաջին թողարկման պարտատոմսերի հետգնման միանվագ մարումը կկազմի ոչ թե 700 միլիոն, այլ 500 մլն դոլար։


Ինչպես նաև նախատեսվում է թողարկումից ստացված գումարից 40 մլրդ դրամը հատկացնել պետբյուջեի պակասուրդի ֆինանսավորմանը, իսկ մնացած գումարը, որը կազմում է ավելի քան 95 մլրդ դրամը, կհամալրի կայունացման ֆոնդը։


ՀՀ-ի ֆինանսական շուկայի համար եվրոպարտատոմսերի թողարկումը որպես այդպիսին նոր երեւույթ է, բայց և այնպես այն արդեն իսկ կարողացել է ֆինանսական միջոցների բացը լրացնելու ճանապարհին կարևոր գործոն լինել:

 

 


Տնտեսական անկյուն