Ռուսական ալիքներից մեկով մի ախմախ հաղորդում կա, կոչվում է Точь в точь: Հիմնականում այլ տաղանդներ չունեցող մարդիկ կրկնօրինակում են երգիչների, դերասանների, իսկ ժյուրին էլ լուրջ դեմքով նայում, քննարկում և գնահատում է կրկնօրինակումը: Հանդիսատեսն էլ, չգիտեմ ինչու, ոչ թե ինտերնետով օրիգինալ երգը կամ ելույթն է լսում, այլ գալիս է այդ դահլիճ կամ հեռուստացույցով նայում է դերասանների և ժյուրիի ինքնահնար բաները:


Սա ինչի՞ հիշեցի. մեր քաղաքական ընդդիմադիր դաշտի ակտորները նմանվել են քաղաքական գործչի վատ նմանակների:


Բայց իրական խնդիրն իրենց մեջ չի, այլ՝ այն հանդիսատեսի, ով սպառում է այդ «ընդդիմադիր քաղաքականությունը»: Նիցշեն կասեր՝ «մեռելածին» քաղաքականությունը: Այդ քաղաքականությունը, ուղղակի և անուղղակի իմաստով զոհերից բացի, ուրիշ բան հանրությանը տալ չի կարող:


Եվ ինչպես այդ ախմախ հաղորդումն է կոչվում Точь-в-точь, այդպես էլ մեր ընդդիմադիրների քաղաքականությունն է Մեկին-մեկ կրկնվում, որովհետև ընդամենը նմանակում է:

 

 

Մովսես Դեմիրճյան