Ուկրաինայի քաղաքացիական պատրազմը և պետության կազմաքանդումը շարունակվում է, ընդ որում, այս փուլում դրա ռազմական բաղադրիչ մասում հարաբերականորեն պասիվ փուլ է, իսկ այ դիվանագիտական ու տնտեսական ճակատներում բուռն գործունեություն են ծավալում Ուկրաիանական խաղում ներգրավված բոլոր կողմերը։
Զարմանալիորեն, այս անգամ գործում է իր համար եզակի հաշվենկատությամբ, հետևողականությամբ ու նուրբ և հստակ գիտակցում է իր տրամադրության տակ այսօր եղած ուժերի ու ռեսուրսների իրական քաշն ու պոտենցիալը։ Հենց դրանով էլ պայմանավորված է այն, որ Ռուսաստանը մինչ օրս իր զորքերը չի մտցրել, քանի որ բոլոր լուրջ հաշվարկները ցույց են տալիս, որ այս փուլում, միակողմանի ինտերվենցիան, որը պատասխան քայլ չէ ՆԱՏՕ-ի բացահայտ ինտերվենցիայի, կբերի նրան, որ Ռուսաստանը իր զինված ուժերի մեծամասնությունը, եթե չեսանք գրեթե բոլոր մարտունակ ստորաբաժանումները ստիպված կլինի կենտրոնացնել ուկրաինայում, որպեսզի կարողանա վերահհսկել Դնեպրի աջ կողմում ընկած հատվածը՝ չանցկազնելով համապետական զորահավաք, իսկ դա նշանակում է, որ ցանկացած ցնում Հյուսիսային Կովկասում, կամ էլ Թաթարստանում կորղ է ճակատագրական հետևանքների բերել ռուսական պետության համար, քանի որ հակկադրելու ազատ և բավվարար քանակոությամբ ուժային ռեսուրսներ Ռուսաստանը էլ չի ունենա։
Սա հասկանում են նաև Արևմուտքում, դրա համար էլ ամեն գնով փորձում էին Ռուսաստանին ներքաշել բացահայտ ագրեսսիայի մեջ և հիմա էլ, նույնիսկ Մինսկի համաձայնագրերի կնքումից հետո, Արևմուտքը և մասնավորապես ԱՄՆ-ը ակտիվորեն զինում է Ուկրաիանական զինված ուժերը և ակնհայտ է դառնում արդեն, որ զինված բախումները նորր թափով կվերսկսեն արդեն շատ շուտով, որովետև Արևմուտքի համար հաջողության բանալին՝ Ուկրաիանական զորքերի վճռական ռազմական հաղթանակները կլինեն, որոնք պարզապես կստիպեն Ռուսաստանին բացահայտ ներքաշվելու այս պատերազմի մեջ։ Սակայն Արևմուտքին ու նրա կիևյան դրածոներին դեռ չի հաջողվում կոտրել Դոնբասսի դիմադրությունը և ռուսները բոլոր հնարավոր եղանակներով փորձում են դա թույլ չտալ և խաղի այս փուլում, առայժմ մեկ քայլ առջևում են։
Ռուսաստանի պլանը կարծես թե ուրվագծվում է իր հիմնական կողմերով. հնարավորինս ձգել այս իրավիճակը, որը քամում է Ուկրաինա պետության վերջին կենսական ուժեը, հասնել տնտեսական լիարժեք կոլափսի ու արևմտամետ դրածոների ներքին առճակատոումների բազմապատկամն, մինչև հասունանա մի իրավիճակ, երբ ներքին ատելությունը՝ ռուսախոս ու ուկրաինախոս բնակչության միջև վերափոխվի ու սևեռվի գործող վերնախավի և դրանց կամակատարների վրա ու Ռուսաստանի գործուն աջակցությամբ Ուկրաիանայում գնալով թափ հավաքի «ազգային-ազատագրական» պատերազմ, որն ուղղվաած կլինի Արևմտյան կամակատարների ու նրան կողմնակիցների դեմ և ի վերջո կհանգեցնի ուկրաինայի նոր վերաձևավորման, որի արդյունքում երկիրը Ղրիմից բացի կկորցնի նաև որոշ Արևմտյան տարածքներ, իսկ մնացած մասում կհաստատվի դաշնային կառավարման համակարգ՝ ընդգծավծ պրո-ռուսկաան, սլավոնաֆիլական իշխանությունների կողմից կառավարվող, ինչպես դա տեսանք Դոնբասսում։ Սակայն սա առյաժմ միայն պլաններ են, որոնք թեև իրագործման փուլում են, բայց բավաանին հեղհեղուկ են ու ցանկացած պահի կարող են կկոտրվել՝ կապված առաջիկայում սպասվող զարգացումների ընթացքից։
Գոռ Սաղաթելյան