Ձեզ ենք ներկայացնում 5 խորհուրդ հիշողությունը բարելավելու համար.


1. Հետևե´ք սննդին:


Օգտագործեք հիշողությունը բարելավող սնունդ: Օրինակ' ընկույզ, արևածաղիկ, ձու, հապալաս, սև հաղարճ, սալոր, բրոկոլլի, սև շոկոլադ:


2. Նորմալ քնեք:


3. Սպորտով զբաղվե´ք:


Հիշողության համար կարևոր է սպորտով զբաղվելը: Ֆիզիկական վարժությունների ժամանակ ավելի շատ թթվածին ու արյուն է մատակարարվում ուղեղին:


4. Մարզե´ք հիշողությունը:


Հիշողությունը նման է մեր մկաններին: Այն լավ մարզելու դեպքում կարելի է լավ արդյունքների հասնել: Խաչբառեր լուծեք, խաղացեք այնպիսի խաղեր, որոնք պահանջում են որևէ բան հիշել:


5. Երկար ժամանակ մի´ անցկացրեք հեռուստացույցի առաջ:


Հեռուստացույցը բթացնելու հատկություն ունի: Հեռուստացույց դիտելուց առաջ հիշեք, որ վնասում եք ձեզ: