Մեր ամենամեծ խնդիրը, ոչ թե իրական մեղավորներին պատժելն է, այլ, նոր ապագա պոտենցիալ մեղավորներով փոխարինելով, արդարացնելը:


Անցյալ վարչապետի գործունեությունը հիշելով' ես ասոցիատիվ հիշում եմ բիոզուգարաններն ու կովի պտուկները: Ինչ եղավ արդյունքում? Պաշտոնյաին, որին ամենաքիչը քրեական պատասխանատվության պիտի ենթարկեին' ուղարկեցին, կարելի է ասել, 50 աստղանի հյուրանոցի կարգավիճակի աշխատանքի: Այսինքն' մարդը գցեց, կազմաքանդեց, մղկտացրեց ու գնաց վայելելու: Ով մի արժեքավոր ծպտուն հանեց? Կամ ում ասածին շան տեղ դրեցին? Վերջինները հռետորական հարցեր էին...


Հիմա միաձայն պահանջում ենք Շալանդի հրաժարականը: Ի վերջո, նրան կհանեն, տեղը մի ուրիշ շալանդ կբերեն' ինչ է դա փոխելու այս պահին? Մարդը եկավ, Աշխարհի լավագույն 30 հավաքականների մեջ հայտնված թիմին իջեցրեց, խայտառակ թույլ թիմերին պարտվեց, թիմի նանը գրկեց, գյոզալական ֆուտբոլի հավաքականը սարքեց քյոռլինգի բակային թիմ ու հիմա, թվանոց աշխատավարձը գրպանը դնելով, պիտի հեռանա իրա կայֆերով: Ու? ԵՎ? Բա էս ամենի պատասխանը ով պիտի տա? 25 տարում հազիվ հաղթող թիմ ունեինք, հիմա քանի տարի պետք կգա, որ գոնե Լիխտենշտեյնի հետ ոչ ոքի խաղանք? Ու ոչ ոք չի պատժվի, որովհետև բոլորը գիտնական են ու 《գործից թույն հասկացող》: Շալանդը ամենաքիչ մեղավորությունը ունի մեր անհաջողություններում, որովհետև' ոնց որ մալյարին պիտի նկարի պատվեր չտաս, այնպես էլ ղուշբասին պիտի' մարզիչ չդարձնես: Էդ Հայաստանում է, որ ոչ տառաճանաչին կարելի է ակադեմիկոս դարձնել, վոդապռավոդչիկին էլ' բժիշկ: Միջազգային ֆորումներում նմանների հետ անգամ սեղան չեն նստում: Իսկ ֆուտբոլում' անգրագետ մարտավարությունն ու թայֆայական մոտեցումները Եվրոպայում չի անցնում' արդյունքն էլ դե տեսնում ենք...

 

 

Գարիկ Պետրոսյան