Ալեն Դալլասն ասում էր. «Հաջող օպերացիաների մասին հատուկ ծառայությունները լռում են, իսկ դրանց ձախողումենրը` ինքնին խոսուն են լինում»։ Սակայն մեզ հայտնի են ԽՍՀՄ ՊԱԿ–ի (КГБ) մի քանի հաջող հատուկ գործողությունները, որոնք իրականացվել են արտերկրում, և երկար ժամանակ գաղտնի են պահվել։

«Պտտահողմ» օպերացիան

 

 

clip_image001
 
 
1956 թ.–ի նոյեմբերի 3–ի ուշ երեկոյան, խորհրդային կողմի հետ բանակցությունների ժամանակ ԽՍՀՄ ՊԱԿ–ի աշխատակիցները ձերբակալեցին Հունգարիայի նորանշանակ պաշտպանության նախարար Պալ Մալատերային։ Իսկ 6 ժամ անց, արդեն նոյեմբերի 4–ին, խորհրդային ղեկավարությունը եթեր արձակեց «Որոտ» հատուկ անվանումով կոդային ազդանշանը։ Դա ազդարարում էր «Պտտահողմ» օպերացիայի սկիզբը, որը պետք է ճնշեր հունգարական ապստամբությունը։ Ցույցի ճնշման պարտականությունը դրված էր Հատուկ կորպուսի վրա։ Ընդհանուր առմամբ «Պտտահողմ» օպերացիային ներգրավված էին 15 տանկային, հրաձգային և օդային ստորաբաժանումներ, 7–րդ և 31–րդ օդա–դեսանտային ստորաբաժանումները, երկաթգծի բրիգադը (ընդհանուր առմամբ 60 հազար մարդ)։
 
Քաղաքային շինությունների գրավման համար ստեղծված էին հատուկ ստորաբաժանումներ, որոնց աջակցում էին 150 դեսանտայիններ` դեսանտային մարտական մեքենաներով (БМД) և 10-12 տանկ։ Յուրաքանչյուր ջոկատում առկա էին ՊԱԿ–ի աշխատակիցներ. գեներալ–մայոր Պավել Զիրյանով, գեներալ–մայոր Կուզմա Գրեբեննիկ (ով հետո նշանակվելու էր Բուդապեշտի ռազմական պարետ) և հայտնի հետախույզ, գեներալ–մայոր Ալեքսանդր Կորոտկովը։ Նրանց հանձնարարված էր կազմակերպել Իմրե Նադի կառավարության անդամների ձերբակալությունը։ Մեկ օրում գրավված էին Բուդապեշտի կարևորագույն օբյեկտները, իսկ Իմրե Նադի կառավարության անդամները թաքնվեցին հարավսլավական դեսպանատանը։
 

Նոյեմբերի 22–ին, ժամը 18։30–ին Բուդապեշտում Հարավսլավիայի դեսպանատան մոտ թեթև մարդատար և մեկ ոչ մեծ ավտոբուս կանգնեցին, որոնցում գտնվում էին դիվանագետներ և հունգարական կառավարության անդամները, այդ թվում Իմրե Նադը։ ՊԱԿ–ի փոխգնդապետը հրամայեց ավտոբուսի ուղևորներին լքել այն, բայց արձագանքի չսպասելով զրահատեխնիկայով շրջափակման մեջ առավ և ձերբակալեց բոլորին։
ՊԱԿ–ի ղեկավար Սերովը զեկուցեց Կենտրոնական կոմիտեին, որ «Իմրե Նադն ու նրա խումբը ձերբակալվել և տեղափոխվել են Ռումինիա»։

Ստեփան Բանդերայի վնասազերծումը

 

Ստեփան բանդերայի վնասազերծումը այդքան էլ հեշտ գործ չէր։ Նա միշտ թիկնահապներով էր շրջում։ Բացի այդ նրան հովանավորում էին արևմտյան հատուկ ծառայությունները։ Նրանց միջամտության շնորհիվ Ուկրաինացի ազգայնականների կազմակերպության լիդերի դեմ իրականացված մահափորձերը մի քանի անգամ կանխվել էին։ Բայց ՊԱԿ–ը կարողանում էր սպասել։ ՊԱԿ–ի գործակալ Բոգդան Ստաշինսկին մի քանի անգամ մեկնեց Մյունխեն (Հանս–Յոհահիմ Բուդայթ ծածկնունով), փորձեց գտնել Բանդերայի հետքը։ Նրան որոնումներում օգնեց... հասարակ հեռախոսային տեղեկատուն։ 
Բանն այն է, որ Գերմանիայում գտնվելու ժամանակ Բանդերային տրվել էր Popel ազգանունը (գերմ. «հիմար»)։ 
 
 
Հենց նրան էլ գտավ Ստաշինսկին` հեռախոսի տեղեկատուում։ Այնտեղ նաև նշված էր ենթադրյալ զոհի բնակության հասցեն։ Հետո երկար ժամանակ անհրաժեշտ եղավ օպերացիայի պատրաստման համար. նահանջի ճանապարհները, դուռ բացելու հարմարությունները և այլն։ Հերթական անգամ Մյունխեն գալուց Ստաշինսկին իր հետ վերցրեց սպանության գործիքը (երկփող հարմարանք, որը լիցքավորված էր ցիանիդի սրվակներով), շնչադիմակ և պաշտպանիչ հաբեր։ ՊԱԿ–ի գործակալը սկսեց սպասել։ Վերջապես, 1959 թ.–ի հոկտեմբերի 15–ին, մոտավորապես ցերեկվա ժամը 1–ին նա տեսավ, որ Բանդերայի մեքենան մոտենում է ավտոտնակին։ 
 
 
 
Ստաշինսկին օգտագործեց մինչ այդ նախապատրաստած կողպեք բացելու հարմարանքը և մուտք մտավ։ Այնտեղ էլի մարդիկ կային, ինչ որ կանայք, ովքեր խոսում էին վերին հարթակում։ Սկզբում Ստաշինսկին ցանկանում էր Բանդերային սպասել աստիճանահարթակին, բայց այնտեղ երկար մնալը կարող էր վտանգավոր լինել։ Հանդիպումը կայացավ Բանդերայի տան մոտ, երրորդ հարկում։ Ուկրաինացի ազգայնականը ճանաչեց Բոգդանին. մինչ այդ նա նրան արդեն հանդիպել էր եկեղեցում։ «Դու՞ այստեղ ինչ ես անում» հարցին ի պատասխան Ստաշինսկին Բանդերայի կողմը պարզեց նախորոք պատրաստած ոլորած թերթը։ Հնչեց կրակոց։
 
 

Բանդերայի սպանության գործիքը` ցիանիդով լիցքավորված

«Տուկան» օպերացիան


Բացի պատժիչ գործողություններից և ապստամբությունների ճնշումներից, ԽՍՀՄ ՊԱԿ–ը մեծ տեղ էր հատկացնում նաև խորհրդային կարգերի կողմնակից արտասահմանյան ռեժիմների օժանդակության ու դժգոհներին պատժելու գործընթացին։
1976 թ.–ին, ՊԱԿ–ը, կուբայական հատուկ ծառայությունների հետ համատեղ ձեռնարկեց «Տուկան» օպերացիան։ Այն միտված էր ձևավորելու անհրաժեշտ հասարակական կարծիքը Ավգուստո Պինոչետի ղեկավարած ռեժիմի դեմ, ով բազմիցս հայտարարել էր, որ Չիլիի և անձամբ իր թշնամին կոմունիստական կուսակցությունն է համարվում։
 
 
 
ՊԱԿ–ի նախկին գործակալ Վասիլի Միտրոխինի խոսքերով` գործողության գաղափարը պատկանում էր անձամբ Յուրի Անդրոպովին։ «Տուկանը» երկու նպատակ էր հետապնդում. Պինոչետին ԶԼՄ–ներում բացասական ֆոնի վրա ներկայացնել և լիդերի վրա արտաքին ճնշման տակ խթանել իրավապաշտպան կազմակերպությունների գործունեությունը։ Տեղեկատվական պատերազմը հայտարարված էր։ 
Ամերիկյան երրորդ ամենաազդեցիկ New York Times թերթը թվով 66 հոդված գրեց` նվիրված մարդու իրավունքների պաշտպանությանը Չիլիում, 4 հոդված` Կամբոջայի Կարմիր կխմերների մասին և 3 հոդված` նվիրված Կուբայում մարդու իրավունքների պաշտպանությանը։
 
 
Օպերացիայի ժամանակ ՊԱԿ–ը նաև կեղծ նամակ էր պատրաստել, որտեղ ամերիկյան հետախուզությունը մեղադրվում էր չիլիական հատուկ ծառայություների նկատմամբ քաղաքական հետապնդում իրականացնելու մեջ։ Հետագայում շատ լրագրողներ, այդ թվում New York Times–ից Ջեք Անդերսոնը, այդ կեղծ նամակը օգտագործեցին որպես ապացույց այն բանի, որ ԿՀՎ–ն ներգրավված է եղել «Կոնդր» օպերացիայի մեջ, որն էլ իր հերթին միտված էր լիկվիդացնել Հարավային Ամերիկայի քաղաքական ընդդիմությանը։
«Տուկան» օպերացիան կայացած էր։

Ջոն Ուոլկերի հավաքագրումը

clip_image004
ՊԱԿ–ը հայտնի էր արևմտյան հատուկ ծառայությունների մասնագետների հավաքագրման (вербовка) հաջող փորձերով։ Դրանցից ամենահաջողը ամերիկացի գաղտանզերծող Ջոն Ուոլկերի հավաքագրումն էր 1967 թ.–ին։ Այդ նույն ժամանակահատվածում ՊԱԿ–ի ձեռքն էր ընկել ամերիկյան KL-7 գաղտանգրման մեքենան, որն օգտագործվում էր ԱՄՆ–ի բոլոր գաղտնի ծառայությունների կողմից։ 
 
 
Լրագրող Փիթ Էրլիի խոսքերով, ով գիրք էր գրել Ուոլկերի մասին, ամերիկացի գաղտնազերծողի հավաքագրման հետագա ընթացքը մի իրավիճակ էր ստեղծել, որ ասես Կարմիր հրապարակի կենտրոնում էր տեղակայված ԱՄՆ ռազմածովային ուժերի հաղորդակցության կենտրոնի մասնաճյուղ։ Ոչ մի բան գաղտնի չէր մնում ԽՍՀՄ հատուկ ծառայությունների համար։ Ամբողջ 17 տարի, քանի դեռ Ուոլկերը չէր գաղտնազերծվել, ԱՄՆ զինված ուժերն ու հետախուզությունը փակուղում էին հայտնվել։ Որտեղ էլ որ չանցկացվեին գաղտնի զորավարժություններ, որոնք կազմակերպվում էին գաղտնիության բոլոր անհրաժեշտ նորմերով, տարածքում միշտ հայտնվում էին ՊԱԿ–ի գործակալները։ Ուոլկերը ամեն օր գաղտանգրող մեքենայի բանալիների աղյուսակը փոխանցում էր ՊԱԿ–ին։ Բայց նա ընտանիքին ևս ներգրավեց լրտեսական խաղերի մեջ, ինչն էլ վերջիվերջո կործանեց նրան։ Դատապարտյալի աթոռին նա հայտնվեց շնորհիվ նախկին կնոջ` Բարբարայի ցուցմունքների։ Նա դատապարտվեց ցմահ ազատազրկման։
 

Խորհրդային դիվանագետների ազատագրումը Բեյրութում

 
 
1985 թ.–ի սեպտեմբերի 30–ին Բեյրութում պատանդ վերցվեցին խորհրդային դեսպանատան 4 աշխատակից (նրանցից երկուսը ՊԱԿ–ը աշխատակիցներ)։ Աշխատակիցների առևանգումը եղել էր դասական ոճով. մեքենայի արգելափակում, սև դիմակներ, կրակոցներ, սպառնալիքներ։ Հյուպատոսական բաժնի աշխատակից Արկադի Կատկովը ցանկացավ դիմադրություն ցույց տալ, բայց նրան կանգնեցրեց հարձակվողներից մեկի գնդացիրը։ Նա վիրավորվեց։ Հարձակման պատասխանատվությունը իր վրա վերցրեց լիբանանյան կասկածելի ծագմամբ «Խալեդ Բին ալ–Ուալիդի ուժեր» խմբավորումը, բայց ՊԱԿ–ի բեյրության մասնաճյուղի տեղեկություններով հարձակման իրական կազմակերպիչները հանդիսանում են շիական արմատական «Հեբոլլահ» և պակիստանյան «ՖԱԹԽ» շարժման ակտիվիստները։ Ինչպես նաև հայտնի դարձավ, որ խորհրդային դիվանագետների վրա կատարված հարձակումը համաձայնեցված է եղել Իրանի կրոնական ծայրահեղական ղեկավարության հետ հետ։
Հարձակումն ուներ քաղաքական նպատակ։ «Հեզբոլլահը» ուզում էր ստիպել Մոսկվային, որ վերջինս ճնշում գործադիր Սիրիայի վրա, որպեսզի սիրիական կառավարությունը «ՖԱԹԽ»–ի և «Հեզբոլլահ»–ի կողմից ղեկավարվող Տրիպոլիում և Բեյրությում հակաահաբեկչական գործողություններ չիրականացնի և զինադադար կնքվի։ Չնայած նրան, որ Մոսկվան գրեթե բոլոր պահանջները իրականացրել էր, բայց պատանդներին չէին շտապում ազատ արձակել։ Ավելին, մի քանի օր անց վիրավոր Կատկովին գնդակահարեցին։ Հետո պարզվեց, որ իր մեղքով. ինքնաձիգների հսկողության տակ ցանկացել էր փախչել։
 
 
«Ռուսական արտաքին հետախուզության ակնարկները» գրքի 6–րդ հատորում նշվում էր, որ Կենտրոնը Բեյրութի իր մասնաճյուղին առաջարկեց հանդիպել «Հեզբոլլահի» հոգևոր առաջնորդի հետ և ճնշում գործադրել նրա վրա։ Այաթոլլային պարզ հասկացրեցին, որ, եթե մոտ ժամանակներս պատանդները ազատ չարձակվեն, ապա պատահական խորհրդային մի հրթիռ կարող է անսարքության պատճառով ընկնել իրանական կամ մեկ այլ վայրում կեսօրյա նամազ անող հավատացյալների վրա։ Ակնարկը պարզ էր և հոգևոր առաջնորդը հույս հայտնեց, որ Ալլահի օգնությամբ մոտ ժամանակներս պատանդները ազատ կարձակվեն։
 
 
Բայց, ինչպես ցույց տվեց հետագան, սպառնալիքները լուրջ չէին ընդունվել։ Այդժամ, ինչպես իր «Հիջաբ» գրքում գրում է «The Washington Post»–ի լրագրող Բոբ Բուդվարդը, ՊԱԿ–ը առևանգեց հարձակման առաջնորդ և Յասիր Արաֆաթի նախկին թիկնապահ Իմադ Մուգնիի (մականունը «Շնագայլ») մոտ օգնականի ազգականներից մեկին, անդամահատեց նրա սեռական օրգանը, այն դրեց նրա բերանը (ինչը մեծ անարգանք է համարվում արաբական աշխարհում), գլխից գնդակահարեցին և դիակն ուղարկեցին Մուգնիին։ Դրա հետ նաև գրություն կար, որտեղ ասվում էր, որ, եթե խորհրդային դիվանագետները անհապաղ ազատ չարձակվեն, ապա «Աստծո կուսակցության» մյուս անդամները կարժանանան նման ճակատագրի։
Անմիջապես դրանից հետո դիվանագետները ազատ արձակվեցին։ Լիբանանում այլևս երբեք խորհրդային շահերը չվտանգվեցին։