Այսօր առավոտյան մեր ալիքներից մեկով հաղորդում էր հեռարձակվում Հնդկաստանի Ագրա քաղաքում Շահ Ջահան մուղալ կայսեր կողմից իր ամենասիրած կնոջ՝ Մումթազ Մահալի պատվին 1632-1653թթ. կառուցված Թաջ Մահալի դամբարանի մասին: Շինության բարձրությունը գմբեթի հետ միասին 74 մ է, չորս կողմում կառուցված մինարեթների բարձրությունը՝ 42 մ։ Մինարեթները փոքր-ինչ թեք են կառուցված, որպեսզի երկրաշարժից քանդվելու դեպքում չվնասեն տաճարը։ Թաջ Մահալն ամբողջությամբ կառուցված է ձյունասպիտակ մարմարից։ Ողջ շինությունը դրվագազարդված է թանկարժեք եւ կիսաթանկարժեք քարերից պատրաստված ծաղիկներով, տերևներով, ինչպես նաև Ղուրանի որոշ սուրահներով։ Մի խոսքով, շատ հաջողված հաղորդում էր անգլերենից ռուսերեն թարգմանված:
Բայց ինձ զուտ այդ ճարտարապետական հրաշքը դիտելուց բացի հետաքրքրեց մեկ այլ հարց. կասվի՞, արդյոք, որ Մումթազ Մահալը եղել է հայազգի՝ ինչպես ես կարդացել եմ ինչ-որ հայկական աղբյուրներում. բնականաբար չասվեց: Այստեղից հետևությունը. մենք պետք է դադարենք «հայացնել» նրանց, ովքեր չեն ընդունում իրենց հայ լինելը (զորօրինակ՝ ՌԴ ԱԳՆ Ս.Լավրովը), կամ որոնց հայ լինելը չի ընդունում մնացած ողջ աշխարհը: Ուրիշ հարց, որ եթե մենք կարողանանք ստիպել Լավրովին, որպեսզի նա ընդունի իր ծագումը, կամ, որպեսզի աշխարհն ընդունի նշված թագուհու հայազգի լինելը: Եթե չենք կարողանում, ուրեմն թարգենք մեզ համար մեր կողմից նախատեսված «հայացման» բոլոր անիմաստ փորերը և փորձենք գտնել ավելի լուրջ զբաղմունք մեր ազգն իրոք վեր բարձրացնելու համար. չինմացինչի իմաստուն ծերուկ:
Վախթանգ Սիրադեղյան