2014 թ.-ին սիգարների և սիգարետների արտահանման ծավալները աճել են 71 %-ով, որը 68 մլն. դոլլարից (2013 թ.) հասել է 116,5 մլն դոլլարի: Աճել են նաև արտահանման ֆիզիկական ծավալները՝ 6 մլրդ. հատիկից հասնելով՝ 10,6 մլրդ. հատիկի: Հայկական սիգարետների և սիգարների հիմնական գնորդները արաբական երկրներն են՝ մասնավորապես Իրաքը, որին բաժին է ընկնում 79,1 մլն դոլլարը կամ արտահանման 68%-ը:
Հաջորդ խոշոր ներմուծողը Սիրիան է, որը Հայաստանից ներմուծել է 18,2 մլն. դոլլարի ծխախոտ: Սրանց հաջորդում են՝ Վրաստանը՝ 4,1 մլն դոլլար, Հորդանանը՝ 3,3 մլն դոլլար, Արաբական Միացյալ Էմիրությունները՝ 3,27 մլն դոլլար, Ռուսաստանը՝ 2,8 մլն դոլլար: Սիգարների և սիգարետների արտահանման աճը հիմնականում պայմանավորված է դեպի Իրաք և Սիրիա արտահանման աճով: Զգալիորեն աճել են նաև դեպի Հորդանան և Վրաստան արտահանման ծավալները:
2014 թ.-ին սկայան դեպի Թուրքմենստան սիգարների և սիգարետների արտահանումը նվազել է ՝ 7,6 մլն դոլլարից (2013 թ.) հասնելով 2,5 մլն դոլլարի (2014թ.): Նվազել է նաև դեպի Ռուսաստան արտահանումը՝ 3,3 մլն.-ից հասնելով՝ 2,8 մլն. դոլլարի: Նշենք, որ սիգարներ և սիգարետներ փոքր քանակներով արտահանվում է նաև Աբխազիա, Գերմանիա, Իտալիա, Հոնկոնգ, Հարավային Կորեա, ԼՂՀ, ԱՄՆ, Մոլդովա, Շվեդիա, Ուկրաինա, Աֆղանստան
Անի Սանոսյան