Հայաստանում ընդունված է չէ՞, մեկը գործ դնի, կողքից տպեն ու սկսեն նույնն անել: Ախպեր բա մենք էլ «կալոնկա» չբացե՞նք, բա մենք էլ «ախրաննիկ» ման չտանք հետևներիցս, բա մենք սուպերմարկետ կամ մոլ չբացենք…Հետո սկսեցին կուսակցություններ բացել, հիմա էլ աջ ու ձախ հիմար, տափակ կայքեր ստեղծելն է մոդա: Բա ինչպես, ինչ ուզում անում են, ինչ հիմարություն ասես տեղադրում, ում ասես վարկաբեկում, նույնիսկ մեռցնում, ձեռի հետ կենդանացնում:
Բա′, սա Հայաստանն է, այստեղ մեր տունն է' կներեք «բեսեդկան», որտեղ բամբասանքներով հիշեցնում են անհիշելին…Բամասանք, թույն, հայհոյանք, անեծք, կեղտ շպրտելու վայրը…
Թուրքերին, ադրբեջանցիներին պետք չէ փող ծախսել, մտածել, խելքներին զոռ տալ, վերլուծել…Մեր սոցիալական ցանցերի, կայքերի գրառումները հերիք են…
Ռոբերտ Մելքոնյան