Մինչ ամբողջ աշխարհը կենտրոնացած է «Իսլամական պետության» դեմ պայքարի վրա, Սիրիայի մեկ այլ կարևոր հատվածում՝ Իդլիբում, ոչ պակաս վտանգավոր իսլամական ծայրահեղական խմբավորումների ճամբարում տեղի են ունենում վերադասավորումներ՝ մի քանի խմբավորումներ միավորվում են, ստեղծելով միասնական ճակատ, ցուցադրում են նոր զինտեխնիկա, իրենց մասնակցությամբ ակտիվ մարտերի ու ռազմական գործողությունների տեսանյութեր և այլն:
Սա այն խմբավորումներն են, որոնք ստացել են ու ստանում են Թուրքիայի աջակցությունը, հետևաբար Իդլիբում և դրան հարակից սիրիական հատվածներում (Հալեպ, Լաթակիա, Համմա) այս խմբավորումների մասնակցությամբ առաջիկայում ռազմական թեժ մարտերը չեն դադարելու:
Սարգիս Գրիգորյան