Հայաստանում' UNDP–ի «Ինտեգրված աջակցություն գյուղական համայնքների զարգացմանը. համայնքների կայունության ամրապնդում» հնգամյա ծրագրի շրջանակում, կիրականացվի գյուղատնտեսական խոշոր նախագիծ,որը ֆինանսավորելու է Ռուսաստանը:
Մի քանի օր առաջ Երևանում ստորագրվել է համաձայնագիր, որի շրջանակում Ռուսաստանն ավելի քան 5 մլն դոլար կտրամադրի ՄԱԿ–ի զարգացման ծրագրով (UNDP) հնգամյա նախագծի շրջանակում Տավուշի մարզի 45 սահմանամերձ համայնքների զարգացման համար։
Ծրագրի մեջ մտնող կետերից են գյուղատնտեսական մեքենաների չորս պարկի ձևավորումը, մոտ 90 էներգախնայող և ջրախնայող ջերմոցների կառուցումը, 120 հեկտար նոր մրգատու և խաղողի այգիների տնկումը: Ծրագրի շրջանակներում կիրականացվեն աշխատանքներ պտղատու կուլտուրաների բերքատվությունը բարձրացնելու ուղղությամբ։ Նախատեսվում է ստեղծել 30 փոքր ժամանակակից ագրովերամշակող ձեռնարկություններ'չիր, պանիր, պահածոներ և գինի արտադրելու համար:
Սպասվում է, որ կկառուցվի գյուղատնտեսական արտադրանքի հավաքման, պահեստավորման, պիտակավորման և վաճառքի երեք կենտրոն։
Ծրագրով նախատեսվում է նաև մշակել Ռուսաստան ուսումնական ճամփորդություններ կազմակերպելու ծրագրեր' գյուղատնտեսական մեխանիզացման, գյուղատնտեսական արտադրանքի վերամշակման և դրա արտահանման հնարավորությունների բացահայտման ոլորտում հայ մասնագետների որակավորումը բարձրացնելու համար։ Կվերանորոգի նաև ենթակառուցվածքի 10 օբյեկտ' մանկապարտեզներ, դպրոցներ, համայնքային կենտրոններ' էներգետիկ արդյունավետության տեխնոլոգիաները ցուցադրելու, օպերացիոն ծախսերը կրճատելու և ածխաթթու գազի արտանետումը նվազեցնելու համար: Կներդրվեն նաև ջրախնայող տեխնոլոգիաներ, որոնք նախատեսված կլինեն կաթիլային ոռոգման, հողի խոնավություն պահպանման համար:
Կարեն Մկոյան